Անհետաձգելի Բժշկական Օգնության բաժանմունքը 1 տարեկան է

IMG_1925

Հոկտեմբերի 1-ին «Արաբկիր» Բժշկական Համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտը նշեց Անհետաձգելի Բժշկական Օգնության բաժանմունքի մեկ ամյակը: Արարողությանը մասնակցել են Շվեյցարիայից բուժքույրերի շարունակական կրթական ծրագրերի շրջանակներում ժամանած մեր գործընկերները,   «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ տնօրինությունը, ինչպես նաև բժշկական անձնակազմը: Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը մեծ ջանքերի և աշխատանքների արդյունքում ստեղծվեց, վերանորոգվեց և նոր կադրերով համալրվեց բաժանմունքը: Նպատակն էր որակյալ և համակարգված բժշկական օգնություն ցուցաբերել նոր ընդունված հիվանդներին: Հետհայացք նետելով անցած մեկ տարվան՝ նկատելի է արմատական փոփոխությունները թե՛ բաժանմունքում, թե՛ հարակից բաժանմունքներում: