«Բաց դռների օրեր» մինչև 18 տարեկան երեխաների համար

bac drneri or arabkir
«Արաբկիր» ԲՀ-ն «Բաց դռների օրեր» կանցկացնի մինչև 18 տարեկան երեխաների համար

«Արաբկիր» բժշկական համալիրը իր որդեգրած ավանդույթի համաձայն տարվա ընթացքում իրականացնում է երեխաների առողջության պահպանմանն ուղղված միջոցառումներ հանրապետության գրեթե բոլոր մարզերում:
Այս անգամ հերթական «Բաց դռների օրեր» տեղի կունենան Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում՝ համանուն բժշկական համալիրում:
 
Նախաձեռնությունը մինչև 18 տարեկան Արաբկիր վարչական շրջանի բոլոր երեխաների համար է: Ակցիան նախատեսվում է փետրվարի 25-ին և 26-ին, ժամը 11.00-16.00, շաբաթ և կիրակի օրերին՝ հաշվի առնելով բնակիչների զբաղվածությունը աշխատանքային օրերին: Բժշկական ակցիայի շրջանակում կիրականացվեն հետևյալ մասնագետների խորհրդատվություններ. մանկաբույժ, նյարդաբան, ուրոլոգ, քիթ-կոկորդ-ականջաբան, օրթոդոնտ:
 
Օգնության կարիք ունեցողները սույն թվականի փետրվարի 20-23-ը կարող են հերթագրվել (010) 23-00-22 կամ (010) 23-60-63 հեռախոսահամարներով ժամը 10.00 – 17.00:
 
Խնդրում ենք բժշկական համալիր այցելելուց ներկայացնել ծննդյան վկայական և անձնագիր: