Հոգեբանա-սոցիալական ծառայություն

Արաբկիր ԲՀ ԵԴԱԻ-ում հոգեբանա-սոցիալական ծառայությունը սկիզբ է առել 1994-1995թթ.-ին: Սկզբնական շրջանում հոգեբանական և սոցիալական աշխատանքի ծառայությունը ծավալվել էր մեկ բաժանմունքում, այն է` երիկամների սուր անբավարարություն ունեցող հիվանդների Հեմոդիալիզ բաժանմունքում:

Այնուհետև, 2006թ.-ից ծառայությունը սկսեց ընդլայնվել հիվանդանոցի մյուս բաժանմունքներում: Այժմ հիվանդանոցի տարբեր բաժանմունքներում գործում են 4 հոգեբաններ և 1 սոցիալական աշխատող, որոնք ամեն օր, երկուշաբթիից-ուրբաթ մատուցում են տվյալ ծառայությունը հիվանդանոցի շահառուներին:

2006թ.-ից հոգեբանա-սոցիալական ծառայությունը գործում է միևնույն կենտրոնում, ուր միասին աշխատում են հոգեբաններն ու սոցիալական աշխատողը:

Հիվանդանոցային հոգեբաններն են՝ Վարվառա Ավակիմյանը, Հասմիկ Ամիրյանը:

Պոլիկլինիկայում՝ Մարիամ Մատնիշյանը, Լուսինե Խանդանյանը:

Բժշկական համալիրի հոգեբանական ծառայություն դիմած ցանկացած անձ կստանա անհատական մոտեցում և աջակցություն: Այն, ինչ հոգեբաններս անվանում ենք խնդիր, առօրյա կյանքում կարող է դրսևորվել որպես տխրություն, հիասթափություն, զայրույթ, ընկճվածություն /նեղվածություն/, վիրավորվածություն, այսինքն՝ ամենասովորական զգայական դրսևորումներն են, որոնք ծանրացնում են մարդու կյանքը, բացասաբար են անդրադառնում նրա առողջական վիճակի վրա: Հաճախ երեխաները և մեծահասակները դժվարանում են ինքնուրույն գտնել անհաջողության, հիասթափության իրական պատճառները, և նման դեպքերում է, երբ անհրաժեշտ է հոգեբանի աջակցությունը:

Մեր հոգեբանական ծառայությունը մատուցում է անհատական խորհրդատվություն, ինչպես նաև անհատական հոգեբանական թերապիա

  • երեխաներին
  • ծնողներին
  • ընտանիքի այլ անդամներին

Սոցիալական աշխատողը աշխատում է ողջ հիվանդանոցի տարբեր (մոտ 10 բաժանմունքների) կարիքավոր և անապահով երեխաների և ընտանիքների հետ, աջակցում լուծում սոցիալական տարաբնույթ հիմնախնդիրները:

Հիվանդանոցային սոցիալական աշխատողն է Աննա Մարտիրոսյանը:

Բժշկական համալիրի սոցիալական աշխատողը մատուցում է հետևյալ ծառայությունները`

  • «Վատ լսող երեխաների վերականգնողական կենտրոնի» փոքրիկ շահառուների  լսողական սարքերի ձեռքբերման ֆինանսական հարցերի լուծում, ուղղորդում բարեգործական կազմակերպություններ, վերականգնողական ծառայություններ, սպորտային, ձեռքի աշխատանքների խմբակներ:
  • Կրթության հարցերի կազմակերպում՝ ներառական հաստատություններում:
  • Ծնողների հետ իրազեկմանն ուղղված անհատական և խմբային սեմինարներ, գրականության տրամադրում
  •  Հիվանդանոցի շահառուների  սոցիալական  տարբեր կարիքների (հագուստի, սննդի, տրանսպորտի, «Փարոս» նպաստի, թոշակավորման, զբաղվածության և այլն) կարիքների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում և ներկայացում, ուղղորդում համապատասխան կառույցներին/տեղական և միջազգային  Հկ-ներ, պետական և ոչ պետական ծառայութուններ,  բարեգործական հիմնադրամներ, իրավապաշտպան կառույցներ և այլն)` շահառուի  մոտ  հիմնախնդիրների լուծման նպատակով:
  • անհատական և ընտանեկան սոցիալական խորհրդատվություն:

Մեր մասնագետները

no-avatar-female Սաիդա Հարությունյան,

խոսքի ավագ թերապևտ

no-avatar-female Մարինե Գրիգորյան,

խոսքի թերապևտ

no-avatar-female Տաթևիկ Ստեփանյան,

խոսքի թերապևտ

no-avatar-female Ռոզա Բարխուդարյան,

խոսքի թերապևտ

 no-avatar-female Սաթենիկ Առաքելյան,

խոսքի թերապևտ

no-avatar-female Նելլի Սարգսյան,

երաժշտական թերապևտ

no-avatar-female Վարվառա Ավակիմյան,

հոգեբան

no-avatar-female Աննա Մարտիրոսյան,

սոցիալական աշխատող

Տեղեկություններ հիվանդի համար

Այցելության համար պայմանավորվածություն ձեռք բերելու նպատակով զանգահարել`

(+37410) 23 68 83, ներքին համար` 11-89

հասցե` Մամիկոնյանց  30, 0014 Երևան,  Հայաստան