Մարտի 16-ից 18-ը սեմինար ԵԴԱԻ-ի ԱրԲեՍ առողջության կենտրոնում

Untitled-1

Մարտի 16-ից 18-ը Երևանում («Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ի ԱրԲեՍ առողջության կենտրոն) «Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի» կողմից «Բաց հասարակության հիմնադրամներ» կազմակերպության հետ համատեղ կազմակերպվում են եռօրյա սեմինարներ կլինիկական հոգեբանների և բուժաշխատողների համար «Մանկական պալիատիվ օգնության հիմունքները» թեմայով:

Սեմինարների ծրագրերը հաստատվել են ՀՀ առողջապահության նախարարի հրամանով: «Մանկական պալիատիվ օգնության հիմունքները» թեմայով կլինիկական հոգեբանների համար եռօրյա սեմինարի մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 10 տեսական և 5 գործնական կրեդիտ, իսկ բուժաշխատողների համար նախատեսվող եռօրյա սեմինարի մասնակիցներին` ՇՄԶ 15 տեսական կրեդիտ, կտրվեն վկայականներ: