«Արաբկիր» Բժշկական համալիր–Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի ալերգոլոգիական բաժանմունքը տրամադրում է ալերգիկ հիվանդությունների ախտորոշման և բուժման համապարփակ (հիվանդանոցային և արտահիվանդանոցային/ դիսպանսեր) ծառայություններ: Հիվանդանոցային ծառայությունն իրականացնում է ալերգիկ հիվանդությունների և բրոնխիալ ասթմայի ախտորոշում և բուժում: Դիսպանսեր ծառայությունն իրականացնում է բրոնխիալ ասթմայով և ալերգիկ հիվանդություններով հիվանդ երեխաների առողջական վիճակի հսկողություն, ինչպես նաև ուսուցողական աշխատանք երեխաների և նրանց ծնողների հետ:
Ալերգոլոգիական բաժանմունքի շրջանակում գործում է «Ասթմա-դպրոցը», որի նպատակն է ծանոթացնել հիվանդներին բրոնխյալ ասթմայի բուժման և վերահսկման մեթոդներին, ներկայացնել դեղամիջոցները, սովորեցնել հիվանդներին գնահատել իրենց ինքնազգացողությունը, ինքնուրույն օգտագործել պիկֆլոումետր, նեբուլայզեր, սպեյսեր և այլն, և ապահովել բժիշկ-հիվանդ արդյունավետ համագործակցությունը՝ բրոնխյալ ասթմայի բուժման և վերահսկման գործում:
Ալերգոլոգիական բաժանմունքում աշխատող բժիշկները մասնակցում են Հայաստանում և եվրոպական երկրներում կազմակերպվող վերապատրաստման դասընթացներին՝ ոլորտում առկա զարգացումներին և նորամուծություններին տիրապետելու և փորձի փոխանակման նպատակով:
Ալերգոլոգիական բաժանմունքում իրականացվում են`
- մաշկային պրիկ-թեստ
- արտաքին շնչառական ֆունկցիայի հետազոտում
- քթային պրովոկացիոն թեստ
- մեթախոլինային պրովոկացիոն թեստ
- սառցե խորանարդի թեստ
- քրտնային հաղորդականության թեստ /մուկովիսցիդոզի ախտորոշման համար
- ֆիզիկական ծանրաբեռնվածության պրովոկացիոն թեստ
- աուտոլոգուս մաշկային թեստ՝ քրոնիկ եղնջացաների բնույթը պարզելու համար
Մասնագիտացման ոլորտներ
Ծառայության կողմից բուժվող ալերգոլոգիական հիվանդություններն են`
- բրոնխիալ ասթմա
- քրոնիկ ռեսպիրատոր ալերգոզներ և խոտային տենդ(պոլինոզ)
- ալերգիկ կոնյուկտիվիտներ
- էկզեմա (ատոպիկ դերմատիտ) և մաշկային ալերգիաներ
- եղնջացան և անգիոէդեմա (Կվինկեի այտուց, ժառանգական և ոչ ժառանգական այտուցներ)
- սննդային ալերգիաներ
- դեղորայքային ալերգիաներ
- անաֆիլաքսիա
- միջատների խայթոցից առաջացած ալերգիաներ
ՄԵՐ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ
![]() |
Բժիշկ` Գևորգ Բոյաջյան, պուլմոնոլոգ պուլմոնոլոգիական և ալերգոլոգիական բաժանմունքների ղեկավար |
![]() |
բժիշկ` Հասմիկ Միրզոյան,
ներքին համար` 28 – 15, 10 – 45 |
![]() |
բժիշկ` Աստղիկ Բաղդասարյան,
Շնչառական բժշկության և ալերգոլոգիական ծառայության ղեկավար ներքին համար` 10–04
|
Համագործակցություն
Մանկական համալսարանական հիվանդանոց, Ցյուրիխ, Շվեյցարիա
Տեղեկություններ հիվանդի համար
Հավելյալ տեղեկությունների և այցելության վերաբերյալ պայմանավորվածություն ձեռքբերելու համար զանգահարել`
հեռ. (+37410) 236 883, ներքին` 21-36, (+37499) 279 184:
Դիսպանսեր ծառայություն` ներքին համար` 21 – 11
«Ասթմա-դպրոց»-ի մասին հավելյալ տեղեկությունների համար զանգահարել՝ 10-04