Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի բաժանմունք

Բաժանմունքը հագեցված է անեսթեզիոլոգիական և ինտենսիվ թերապիայի ժամանակակից սարքավորումներով: Ինտենսիվ թերապիայի ոլորտում որակյալ բուժօգնություն տրամադրելու համար առկա են`

  • արհեստական շնչառության ապահովման նորագույն էքսպերտային դասի սարքավորումներ, որոնք հնարավորություն են տալիս կիրառելու տարատեսակ ռեժիմներ և կատարելու շնչառական ֆունկցիայի ծավալուն մոնիթորինգ
  • հիվանդների մոնիթորինգի կենտրոնացված համակարգ, որը հնարավորություն է տալիս ստանալ, գրանցել, պահպանել և փոփոխել գործընթացի արդյունքում ստացված ցուցանիշները, կատարել ժամանակակից ինտենսիվ թերապիայում կիրառվող հեմոդինամիկայի, շնչառության ինվազիվ և ոչ ինվազիվ լիարժեք վերահսկողություն՝ կենտրոնական համակարգչի օգնությամբ:

operblog_1

Մասնագիտացման ոլորտներ

  • Մանկական ռեգիոնար անզգայացում
  • Դժվար շնչուղիների կառավարում

Համագործակցություն

Բաժանմունքը սերտորեն համագործակցում է Հայաստանի անեսթեզիոլոգների և ռեանիմատոլոգների միավորման հետ, ինչի արդյունքում բաժանմունքի աշխատակիցներն ակտիվ մասնակցություն են ունեցել հանրապետությունում անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ոլորտում կազմակերպված բոլոր գիտաժողովներին և դասընթացներին:

Բաժանմունքը ակտիվ կապ է պահպանում միջազգային մասնագիտական կառույցների, այդ թվում Ցյուրիխի, Բոստոնի, Անտվերպենի և Քլիվլենդի մանկական համալսարանական կլինիկաների հետ:

2010թ-ին բաժանմունքի կողմից կազմակերպվել է Հայաստանում երեխաների շնչուղիների կառավարման առաջին սիմպոզիումը:

ՄԵՐ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ

Qurqchyan բժիշկ՝ Խաչատուր Քյուրքչյան,

բաժանմունքի ղեկավար

Aghavni բժիշկ` Աղավնի Համբարձումյան
Maria բժիշկ` Մարիա Հովհաննիսյան
Sona բժիշկ` Սոնա Մարտիրոսյան

Տեղեկություններ հիվանդի համար

Այցելության համար պայմանավորվածություն ձեռք բերելու նպատակով զանգահարել

Հեռ.՝ (+37410) 23 68 83, ներքին համար` 11 52

Հասցե` Մամիկոնյանց 30, 0014 Երևան, Հայաստան