Մաշկավեներաբանությունը (դերմատովեներոլոգիա) բժշկությանայն ճյուղն է, որն ուսումնասիրում է մաշկային բնածին և ձեռքբերովի հիվանդությունների, ինչպես նաև սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների պատճառները, ախտածագումը և ուղղված է նրանց ախտորոշմանը և բուժմանը:
Մանկական մաշկավեներաբանության բաժանմունքը Հայաստանում հիմնադրվել է 1971 թ.` է. Ե. Դանիելյանի կողմից: Այն 1989-ին տեղափոխվել է «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ, որտեղ և գործում է մինչ օրս: «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ մաշկաբանները տրամադրում են հիվանդանոցային և արտահիվանդանոցային մասնագիտական ծառայություններ մինչև 18 տարեկան երեխաներին:
Տվյալ բաժանմունքը նաև ուսումնական բազա է հանդիսանում Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողների և կլինիկական օրդինատորների համար:
Մասնագիտական ոլորտներ
Մանկական մաշկավեներաբանության բաժանմունքի մասնագիտական ծառայություններն ուղղված են հետևյալ խնդիրների լուծմանը՝
- մաշկի եղջերացման խանգարման հետևանքով առաջացած հիվանդություններ (իխթիոզ, ֆոլիկուլյար հիպերկեռատոզ, պսորիազ, կարմիր տափակ որքին և այլն)
- բուլյոզ դերմատոզներ (հասարակ բշտախտ, բնածին բուլյոզ էպիդերմոլիզ, Դյուրինգի հերպետիֆորմ դերմատիտ)
- ալերգոդերմատոզներ (ատոպիկ մաշկաբորբ, սեբորեային մաշկաբորբ, էկզեմա, կոնտակտային մաշկաբորբ, քորպտիկ)
- մաշկի պիգմենտացիայի խանգարումներ (վիտիլիգո, նևուսներ)
- մազաթափության տարբեր տեսակներ
- վիրուսային հիվանդություններ (հասարակ և գոտևորող հերպես, կոնտագիոզ մոլյուսկ, գորտնուկներ, սրածայր կոնդիլոմաներ)
- ստրեպտոստաֆիլոդերմիաներ (իմպետիգո, ֆոլիկուլիտ, ֆուռունկուլյոզ)
- ակնե, ռոզացեա, հարբերանային մաշկաբորբ
- պարազիտար հիվանդություններ (քոս, պապուլյոզ եղնջացան)
- սնկային ախտահարում (գլխի մազածածկ հատվածի, հարթ մաշկի, եղունգների)
- կեռատոմիկոզներ (գունափոփոխորքին, էրիթրազմա)
- վարդագույն որքին
- պոլիմորֆ էրիթեմա
- օղակաձև գրանուլեմա
- մաստոցիտոզ
- սկլերոդերմիա՝ օջախային ձև, կարմիր գայլախտ՝ դիսկոիդ տեսակ
- անոթային բարորակ ուռուցքներ՝ հեմանգիոմաներ
- սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ
ՄԵՐ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ
![]() |
բժիշկ` Նելլի Թովմասյան,
մաշկաբան |
![]() |
բժիշկ` Արմինե Ադիլխանյան,
մաշկաբան |
Համագործակցություն
Մաշկաբանության և ՍՃՓՀ-ի բժշկագիտական կենտրոն,
Ցյուրիխի մանկական համալսարանական կլինիկա
Տեղեկություններ հիվանդի համար
Այցելության համար պայմանավորվածություն ձեռք բերելու և անհրաժեշտ տեղեկություններ ստանալու համար զանգահարել՝ (+37410) 23- 68 -83, ներքին համար` 11 07
Հասցե` ՀՀ, Երևան 0014, Մամիկոնյանց 30