Էնդոկրինոլոգիա և շաքարային դիաբետ

12178312_10153672637994210_24314093_n (1)Էնդոկրինոլոգիան գիտություն է, որն ուսումնասիրում է ներքին ներզատական գեղձերի ֆիզիոլոգիան և խանգարումները: Էնդոկրինոլոգիայի, հատկապես մանկական էնդոկրինոլոգիայի կարևորագույն խնդիրներից է շաքարային դիաբետը:

«Արաբկիր» ԲՀ-ում էնդոկրինոլոգիայի ծառայությունը խորհրդատվություն և  բուժում է տրամադրում  էնդոկրին խնդիրներով  երեխաներին և մեծահասակներին: Ծառայության առանցքային բաղկացուցիչն է դիաբետոլոգիայի ծրագիրը, որն սկսել է գործել 1996թ-ին` «ՍԵՄՌԱ» հիմնադրամի (Շվեյցարիա) աջակցությամբ:  Ծրագրի նպատակն է ապահովել շաքարային դիաբետով երեխաներին մարդկային ինսուլինով, ինքնահսկողության ժամանակակից միջոցներով, յուրաքանչյուր ամիս իրականացնել երեխաների առողջական վիճակի վերահսկողություն` հիվանդության արդյունքում առաջացող հնարավոր բարդությունները կանխարգելելու, շաքարային դիաբետով երեխաների և դեռահասների կյանքի որակը բարելավելու նպատակով: Ծրագրի շրջանակում հիմնադրվել է  Շաքարային դիաբետի դպրոց, որի գործունեության նպատակն է երեխաների և նրանց ծնողների համար ինքնահսկողության եղանակների, համապատասխան սննդակարգի ընտրության և այլ թեմաների մասին կրթական դասընթացների կազմակերպումը:  Մեր ծառայությունից օգտվող երեխաներն ամառային հանգիստն անցկացնում են Ապարանի ամառային ճամբարում, ինչը մեծապես նպաստում է նրանց սոցիալական ինտեգրմանը և ինքնուրույնությանը: Ճամբարում գտնվելու ընթացքում երեխաներն ինքնուրույն կատարում են ինսուլինի ներարկում, իրականացնում արյան և մեզի մեջ գլյուկոզայի  մակարդակի նկատմամբ ինքնահսկողություն, մասնակցում կազմակերպվող ֆիզիկական և տարբեր այլ զարգացման ու ժամանցային վարժանքների:

Ծրագրում ներգրավված բուժանձնակազմը բազմիցս վերապատրաստվել է Շվեյցարիայի բժշկական համալսարանական հիվանդանոցներում:

2005թ.-ից սկսած «Արաբկիր» ԲՀ-ում  կատարվում է նորածնային սկրինինգ, որն իրականացվում է բնածին հիպոթիրեոզը վաղ հայտնաբերելու նպատակով:  Բոլոր հայտնաբերված հիվանդները գտնվում են դիսպանսեր հսկողության տակ «Արաբկիր» ԲՀ-ում:

Մասնագիտացման ոլորտներ

  •  շաքարային դիաբետ,
  •  վահանաձև գեղձի հիվանդություններ (հիպոթիրեոզ, հիպերթիրեոզ, աուտոիմուն թիրեոիդիտ),
  •  հարվահանաձև գեղձերի հիվանդություններ,
  •  հիպոթալամո-հիպոֆիզար համակարգի հիվանդություններ (ոչ շաքարային դիաբետ, հիպոֆիզարնանիզմ և այլն),
  •  մակերիկամների հիվանդություններ (ադրենոգենիտալ համախտանիշ, Ադիսոնի հիվանդություն և այլն),
  •  սեռական գեղձերի հիվանդություններ` կրիպտորխիզմ և առաջնային և երկրորդային հիպոգոնադիզմ,
  •  ճարպակալում,
  •  այլ էնդոկրինոլոգիական խնդիրներ:

ՄԵՐ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ

irina_marutyan Իրինա Մարության,

էնդոկրինոլոգ

Syuzanna Tarlamazyan Սյուզաննա  Արտաշեսի Թառլամազյան,

էնդոկրինոլոգ

 Համագործակություն

«ՍԵՄՌԱ» հիմնադրամ, Շվեյցարիա

ՆԱՖ ասոցիացիա, Բելգիա

Անմիջական օգնություն ընկերակցություն, Շվեյցարիա

ՀՀ առողջապահության նախարարություն

Տեղեկություններ հիվանդի համար 

Այցելության համար պայմանավորվածություն ձեռք բերելու նպատակով զանգահարել` (+37410) 23 68 80 11 03

Հասցե` Մամիկոնյանց 30, 0014 Երևան, Հայաստան