Մանկական գաստրոէնտերոլոգիական և լյարդաբանական ծառայություն

Մանկական գաստրոէնտերոլոգիական և լյարդաբանական ծառայությունը (ԳԷ/Լ) կազմավորվել է 2004թ. Հանրապետական մանկական հիվանդանոցի և «Արաբկիր» Բժշկական Կենտրոնի միացումից հետո, սակայն համագործակցությունը սկսվել է դեռևս 1995թ.-ից, մասնավորապես, պորտալ հիպերտենզիայի բնագավառում:

gastro

Մանկական ԳԷ/Լ ծառայությունը իրագործում է մինչև 18 տարեկան հիվանդ երեխաների ստացիոնար (ներհիվանդանոցային), դիսպանսեր, ինչպես նաև ամբուլատոր (արտահիվանդանոցային) սպասարկում:

Մասնագիտացման ոլորտներ

  • Ստամոքսի և 12-մատնյա աղու բորբոքական հիվանդություններ
  • ստամոքսա-կերակրափողային ռեֆլյուքս և ռեֆլյուքսային հիվանդություն
  • Աղիների բորբոքական հիվանդություններ (ոչսպեցիֆիկ խոցային կոլիտ, Կրոնի հիվանդություն, չդիֆերենցվածկոլիտ)
  • Անբավարար փարթամություն / մալաբսորբցիայի համախտանիշ/ Ցելիակիա/
  • Ցելիակիա
  • Ստամոքսաղիքային համակարգի ֆունկցիոնալ խանգարումներ
  • Ֆունկցիոնալ և օրգանական փորկապություն, անկղապահություն
  • Նորածնային խոլեստազ
  • Ստամոքս աղիքային համակարգի, լյարդի և լեղածորանների զարգացման անոմալիաներ (համատեղ վարում վիրաբուժական ծառայության հետ)
  • Լեղաքարային հիվանդություն (համատեղ վարում վիրաբուժական ծառայության հետ)
  • Լյարդի աուտոիմուն հիվանդություն
  • Լյարդի ցիռոզ, լյարդային անբավարարություն
  • Պորտալ հիպերթենզիա (արտա/ներլյարդային)`համատեղ վարում վիրաբուժական ծառայության հետ. ախտորոշում,  կանխարգելիչ / բուժական էնդոսկլերոթերապիա, դրունքահամակարգային շունթավորում:

Անհրաժեշտության դեպքում, կազմակերպվում են բարդ դեպքերի քննարկումներ արտասահմանյան մասնագետների հետ :

«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ մանկական գաստրոէնտերոլոգիական և լյարդաբանական դիսպանսերի հիվանդների բաշխումը՝ ըստ նոզոլոգիաների (հիվանդների ընդհանուր քանակը – 145)

arabkir

 

Նոզոլոգիա Հիվանդների քանակը
Քրոնիկ գաստրոդուոդենիտ 20
Խոցային հիվանդություն 14
ԳԷՌՀ 4
Փորկապություն 6
Աղիների բորբոքական հիվանդություններ`

Ոչսպեցիֆիկ խոցային կոլիտ`

Կրոնի հիվանդություն`

Չդիֆերենցված կոլիտ`

Էոզինոֆիլային կոլիտ`

47

19

5

19

5

Պորտալհիպերթենզիա 7
Լյարդիևլեղուղիներիհիվանդություններ`

Զարգացման արատներ

Լեղաքարային հիվանդություն`

Ոչկալկուլոզ խոլեցիստիտ

16

 

10

5

1

Լյարդի աուտոիմուն հիվանդություն` 11
Լյարդի այլ հիվանդություններ 7
Հաստ աղու պոլիպոզ 1
Ցելիակիա 11
Պանկրեատիտ 1
Հիվանդների ընդհանուր քանակը 145

Մեր ներկա գործունեությունը`

Ներհիվանդանոցային

«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ տարբեր բաժանմունքներում՝ հիմնականում ընդհանուր մանկաբուժական, ինչպես նաև` կրծքի հասակի երեխաների, բոքսային-ախտորոշիչ և այլ բաժանմունքներում իրականացվում է գաստրոէնտերոլոգիական և լյարդաբանական հիվանդների հոսպիտալացում, ԳԷ/Լ հիվանդությունների ախտորոշում և բուժում:

Պորտալ հիպերթենզիայի ախտորոշում, վարում. Էնդոսկոպիկ սկլերոթերապիա, պորտո-սիստեմային շունթավորում, մասնակի սպլենէկտոմիա; լեղուղիների անոմալիաների վիրաբուժական շտկում (Եվրոպայի և Ռուսաստանի համագործակիցների աջակցությամբ):

Արտահիվանդանոցային

Մանկական ԳԷ/Լ դիսպանսերում ՀՀ ԱՆ հաստատված պետական պատվերի ներքո իրականացվում է ԳԷ/Լ քրոնիկական հիվանդություններով հիվանդ մինչև 18 տարեկան երեխաների դիսպանսեր հսկողություն (բժշկական խորհրդատվություն, հետազոտում և բուժում` ըստ սահմանված կարգի` տարեկան 3- 4 անգամ): Առաջնակի ամբուլատոր ԳԷ/Լ հիվանդների կոնսուլտացիա և բուժում:

Հատուկ հետազոտություններ

Լաբորատոր` արյան, մեզի, կղանքի հայտնի ընդհանուր կլինիկական, բիոքիմիական, մանրեաբանական և այլ թեստեր

ԳԷ/Լ հատուկ ախտորոշիչ թեստեր`

  • Ցելիակիայի ախտորոշման համար` հյուսվածքային տրանսգլուտամինազային հակամարմիններ IgA (t-TGA IgA),
  • Helicobacter pylori հայտնաբերման համար` կղանքային անտիգեն թեստ (Stool-Agtest),
  • Ենթաստամոքսային գեղձի արտազատական ֆունկիայի գնահատման համար կղանքի էլաստազա թեստ (Stool elastaza test)
  • Calprotectin-ի որոշումը կղանքում ` աղիների բորոբոքման աստիճանը գնահատելու համար

Էնդոսկոպիա`

  • Ստամոքսաղիքային համակարգի վերին և ստորին հատվածների էնդոսկոպիա էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա, բազմասիճանային, նպատակային բիոպսիայով
  • Էնդոսկլերոթերապիա`կանխարգելիչ և բուժական պորտալ հիպերտենզիայով հիվանդներին,, այդ թվում արյունահոսության ժամանակ
  • Էնդոսկոպիկ պոլիպէկտոմիա

Բիոպսիա`

  • Ստամոքսաղիքային համակարգի օրգանների
  • Լյարդի

Հյուսվաբանական հետազոտում` բիոպտատների հետազոտում համապատասխան հյուսվածքաբանական լաբորատորիաներում

Ճառագայթային հետազոտություններ`

  • Ուլտրաձայնային հետազոտություն
  • Որովայնի խոռոչի օրգանների
  • Դրունքային /պորտալ/ համակարգի անոթների դոպլեր հետազոտության
  • Ստամոքս աղիքային համակարգի ռադիոլոգիական հետազոտություններ` ռենտգեն, համակարգային շերտավորում, այդ թվում հեղուկ և այլ (օդ, բարիումի սուլֆատ) կոնտրաստ նյութերով:

Սֆինկտերոտոնոմետրիա, մանոմետրիա անալ սֆինկտերի

Մեր գործունեությունը`

Կրթական, մեթոդական, կազմակերպչական աշխատանքներ.

Ուսուցողական նյութերի հրատարակում `

1. Մեթոդական ձեռնարկներ բժիշկների, կլինիկական օրդինատորների համար`

  • Մալաբսորբցիայի համախտանիշը երեխաների մոտ (2007թ., հայերեն և ռուսերեն),
  • Ցելիակիա (2008թ., հայերեն)
  • Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս և գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսային հիվանդություն (2010թ. , հայերեն)
  • Փորկապությունը երեխաների մոտ (2011թ., հայերեն)

2. Ներհիվանդանոցային ուղեցույցեր բժիշկների համար (ստամոքսի և 12-մատնյաաղու հիվանդություններ, գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքս /ռեֆլյուքսային հիվանդություն; աղիների բորբոքական հիվանդություններ) 2014թ.

3. Դասախոսություններ և ԳԷ/Լ դեպքերի ինտերակտիվ քննարկումներ  ՀՄԱ մանկաբուժական դպրոցի և ԵՊԲՀ ուսանողական կոնֆերոնսների ժամանակ

Կոնֆերանսների, գիտաժողովների կազմակերպում «Արաբկիր» ԲՀ ԵԴԱԻ-ում և հանրապետությունում

2007թ.Հուլիս` Եվրոպական Մանկական գաստրոէնտերոլոգիական, հեպատոլոգիական և նուտրցիոլոգիական միություն (European Society of Pediatric Gastroenterology, Hepatology, Nutrition, ESPAGHAN) ամառային գաստրոէնտերոլոգիական/լյարդաբանական դպրոց: (Արաբկիր» ԲԿ-ԵԴԱԻ)

2009թ. Նոյեմբեր` «Լյարդի հիվանդություններ` բժշկական և վիրաբուժական մոտեցումներ» թեմայով միջազգային/հայ-բելգիական/ կոնֆերանս:(Արաբկիր» ԲԿ-ԵԴԱԻ)

2011թ Սեպտեմբեր` «Առաջին լյարդաբանական ֆորում» միջազգային կոնֆերանսի գիտական ժողովածուի խմբագրման աշխատանքներ: («Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի հետ)

2013թ. Սեպտեմբեր Միջազգային /հայ-բելգիական/ կոնֆերանս `«Լյարդի հիվանդություններ` բժշկական և հյուսվածքաբանակ մոտեցումները» (Արաբկիր» ԲԿ-ԵԴԱԻ)»

2013թ. Հոկտեմբեր Միջազգային /հայ-շվեյցարական/ գաստրոէնտերոլոգիական դպրոց և կոնֆերանս /Հայաստանի մանկաբույժների ասոցիացիայի հետ համատեղ/ (Արաբկիր» ԲԿ-ԵԴԱԻ)

2015թ. Ապրիլ` հայ-շվեյցարական/ գաստրոէնտերոլոգիական դպրոց և կոնֆերանս /Հայաստանի մանկաբույժների ասոցիացիայի հետ համատեղ/ (Արաբկիր» ԲԿ-ԵԴԱԻ)

Արտագնա այցեր ՀՀ մարզերը և ԼՂՀ` ԳԷ/Լ հիվանդների զննումներ, դասախոսություններ բուժանձնակազմի համար, զրույցներ ծնողների հետ

Գիտական աշխատանքներ`

  1. Աղիների բորբոքային հիվանդությունների /ԱԲՀ/ ուսումնասիրում, մասնավորապես ԱԲՀ և պարբերական հիվանդության /ՊՀ/  համակցված ձևերի
  2. Ստամոքսի և 12-մատնյա աղու H. pylori համակցված բորբոքային հիվանդությունների, ուսումնասիրում`մասնավորապես հակաբիոտիկների հանդեպկայունության
  3. Պորտալ հիպերթենզիայի բարդությունների ուսումնասիրում
  • Մասնակցություն միջազգային կոնգրեսներին եւ կոնֆերանսներին
  • Գիտական հոդվածների տպագրում
  • Գիտական թեզերի պաշտպանություն

«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ վիրաբուժական ծառայության լյարդաբանության ուղղված գործունեությունը.

2001-2009թթ. «Արաբկիր» ԲՀ – ԵԴԱԻ գիտական ղեկավար պրոֆեսոր Ա. Ս. Բաբլոյանի նախաձեռնությամբ և ուրովիրաբուժական և Գ/Լ ծառայությունների ղեկավարներ դոցենտ Ս. Հ. Առաքելյանի և պրոֆ. Գ.Գ.Ամարյանի, էնդոսկոպիստ Ռ. Դանիելյանի ակտիվ մասնակցությամբ ԲԿ իրականացվել են պորտալ համակարգի անոթային անոմալիաների ախտորոշում, կոնսերվատիվ /պրեվենտիվ և բուժական էնդոսկլերոթերապիա/ և վիրաբուժական շտկման մի շարք վիրահատություններ` դրունքահամակարգային շունտերի տեղադրում, լեղուղիների արատների վիրահատական շտկում արտասահմանյան վիրաբույժների` պրոֆ. Դ.Այզեբարտի, Թ.Շապելի, (Բելգիա), Վ. Սենյակովիչի  (Ռուսաստան) հետ սերտ համագործակցությամբ:

Սկսած 2006 թ.-ից նշված ուղղություններով իրականացվող աշխատանքներին ակտիվ միացել է նաև վիրաբուժական բաժանմունքի վարիչ Պ. Ա. Գեյիկյանը, որը այժմ իրականացնում է այդ հիվանդների դիսպանսեր հսկողությունը համատեցղ ԳԷ/Լ ծառայության հետ:

2009-2010թթ.-ից «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ում արտասահմանյան համագործակիցների օգնությամբ պորտալ հիպերթենզիայի ժամանակ իրականացվեցին նաև մասնակի սպլենէկտոմիաներ, արմատավորվեց լյարդի պունկցիոն (պերկուտան) բիոպսիան:

Համագործակցություն

ք. Երևանի այլ մանկական հիվանդանոցների ԳԷ/Լ բաժանմունքների հետ

Մի շարք արտասահմանյան կլինիկաների հետ`

  •  Ցյուրիխի Համալսարանական մանկական հիվանդանոց, Շվեյցարիա
  •  Անտվերպենի Համալսարանական Կլինիկա, Բելգիա
  •  Ռուսատանի Դաշնության Երեխաների առողջության գիտական կենտրոնի հետ, Մոսկվա

2001-2005թթ. համագործակցել ենք պրոֆ. Դ. Շմելինգի հետ (Ցյուրիխ, Շվեյցարիա, նախկինում գաստրոէնտերոլոգիական ծառայության ղեկավար), որի աջակցությամբ կազմակերպվել են բազմաթիվ գաստրոէնտերոլոգիական սեմինարներ և դասընթացներ բժիշկների, բուժքույրերի համար:

2009 թ. – ից հայ – բելգիական համագործակցությանն է միացել նաև գաստրոէնտերոլոգ, պրոֆ. Պ. Միխելսենը, որը գործուն մասնակցություն ունեցավ գիտապրակտիկ կոնֆերանսի կազմակերպման և լյարդի պունկցիոն բիոպսիայի արմատավորման գործում:

ՄԵՐ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ

Gayane Amaryan

 Գայանե Ամարյան, մանկականգաստրոէնտերոլոգ, բ.գ.դ.

ԳԷ/Լծառայության  ղեկավար, ԵՊԲՀ մանկաբուժության N2 ամբիոնիպրոֆեսոր

Կատարելագործվել է Նյու Յորքի Քորնելի Համալսարանի բժշկական կենտրոնում (ԱՄՆ, 1996թ.), Փարիզի «Նեքեր անֆան մալադի» (Ֆրանսիա, 2000թ.), Զալցբուրգի (Ավստրիա, 2004թ), Գրացի (Ավստրիա, 2008թ.), Ցյուրիխի համալսարանական մանկական հիվանդանոցում (Շվեյցարիա, 2013թ.) ԳԷ/Լ վաժանմունքներում:

Գիտական հետաքրքրության ոլորտները` աղիների բորբոքական հիվանդություններ, պարբերական հիվանդություն, պորտալ հիպերթենզիա, H. pylori -համակցված գաստրոդուոդենալ հիվանդություն

Հեռ. (+37410) 23 68 83, ներքին` 12 13, 21 15

Tatevik Shahinyan  

Տաթևիկ Շահինյան, մանկական գաստրոէնտերոլոգ, ԳԷ /Լ դիսպանսերի բժիշկ: 

Կատարելագործվել է Գրացի մանկական կլինիկայում (Ավստրիա, 2006թ.), King`s College հիվանդանոցում (Լոնդոն, 2007թ.), Ցյուրիխի համալսարանական մանկական կլինիկայում (Շվեյցարիա, 2007, 2008թթ.), Ռայնե Ֆաբիոլա մանկական համալսարանական հիվանդանոցում (Բրյուսել, Բելգիա 2009-2010թթ): Գիտական հետաքրքրությունը` մեթաբոլիկ հիվանդություններ, հելիկոբակտեր պիլորի-համակցված գաստրոդուոդենալ հիվանդություն, աղիների բորբոքական հիվանդություններ:

Հեռ. (+37410) 23 68 83, ներքին` 21 15, 11 81

Ruben Danielyan Ռուբեն Դանիելյան, բժիշկ – էնդոսկոպիստ:

Հեռ: (+37410) 23 68 83, ներքին` 12 17

no-avatar-female  

 

 

Արևիկ Ներսեսյան, դիսպանսերի բուժքույր:

Հեռ. (+37410) 23 68 83, ներքին` 21 52, 21 15, 12 16

 

 

 

ԳԷ/Լ ծառայության աշխատանքներին մասնակցում են նաև`

Ruzanna Davtyan  

Ռուզաննա Դավթյան, մանկաբույժ, ընդհանուր մանկաբուժական բաժանմունքի բժիշկ

Հեռ. (+37410) 23 68 83, ներքին` 21 15, 11 81

 

Poghos Geyikyan  

Պողոս Գեյիկյան, մանկական վիրաբույժ, վիրաբուժական բաժանմունքի   վարիչ, ԳԷ/Լ դիսպանսերում `պորտալ հիպերթենզիայով հիվանդներին վերահսկող վիրաբույժ:

Կատարելագործվել է Նիկոզիայի (Կիպրոս) Մակարիոս III հիվանդանոցում 1994-1995թթ.), Հայաստանի Ազգային Առողջապահության Ինստիտուտում` 2007թ. (2 անգամ), Երևան, Անտվերպենի համալսարանական կլինիկայում, Բելգիա – 2010թ: Գիտական հետաքրքրությունը – հեպատոբիլիար վիրաբուժություն, պարբերական հիվանդության վիրաբուժական ասպեկտները (կպումային անանցանելիություն), նորածնային վիրաբուժություն:

Հեռ. (+37410) 23 68 83, ներքին ` 22 56

Մեր կարիքները`

  • ԳԷ ծառայության և էնդոսկոպիկ կաբինետի ժամանակակից սարգավորումներով հետագա հագեցում` էնդոսկոպներ, H.Pyl Breath test սարք և այլ.
  • Գաստրոէնտերոլոգիական և լյարդաբանական հյուսվածաբանական լաբորատորիայի ժամանակակից հագեցում
  • Այլ լրացուցիչ լաբորատոր ախտորոշիչ թեստերի ներդնում` Anti EMA test etc.

Ապագայի հեռանկարները

Նախատեսվող գիտահետազոտական ծրագրեր`

  • Հելիկոբակտեր պիլորիի հակաբիոթիկների հանդեպ զգայունություն և ռեզիստենտականություն
  • Աղիների բորբոքական հիվանդությունները եւ պարբերական հիվանդությունը
  • Աղիքային կպումային անանցանելիությունը և պարբերական հիվանդությունը
  • Պորտալ հիպերտթենզիայի, բիլիար աթրեզիայի վիրաբուժական և հետ վիրաբուժականբուժումը և վարումը
  • Ցելիակիայի տարածվածությունը և կլինիկական առանձնահատկությունները Հայաստանում

Շարունակական կլինիկական և ուսուցողական աշխատանքներ

Մեր կոնտակտները`

Խորհրդատվությանը համար նախապես հերթագրվել հետևյալ հեռախոսահամարներով` (+37410) 26 21 30; (+37410) 23 68 83 (12 16)

Մեր կոնտակտները` (+37410) 23 68 83 (21 15,12 13,12 16)

gayaneamaryan@yahoo.com; shahinyan_tatevik@yahoo.com