Հեմոդիալիզ

«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ հեմոդիալիզի և երիկամի փոխպատվաստման բաժանմունքը հիմնականում սպասարկում է քրոնիկ երիկամային անբավարարությամբ հիվանդների, ովքեր ստանում են բուժում ծրագրային հեմոդիալիզով:

Բաժանմունքը հիմնադրվել է 1990 թ-ին «Սեմռա» հիմնադրամի (Շվեյցարիա) հովանավորությամբ և աջակցությամբ` Հանրապետական մանկական կլինիկական հիվանդանոցի ուրոնեֆրոլոգիական կենտրոնում, որպես մանկական հեմոդիալիզի բաժանմունք: Տարիների ընթացքում Հայ-Շվեյցարական և Հայ-Բելգիական համագործակցության շրջանակներում ընդլայնվել են բաժանմունքի գործառույթները, տեխնիկական հագեցվածությունը, ինչը հնարավորություն է ընձեռել տրամադրել բարձրակարգ բուժսպասարկում տարիքային բոլոր խմբերի հիվանդներին:

2013 թվականիի հոկտեմբերից բաժանմունքը անվանվել և այժմ կրում է Բելգիացի գործընկեր` Ժան-Պիեռ Վան Վելեգեմի անունը:

Hemodialysis

 

Հեմոդիալիզի և երիկամի փոխպատվաստման բաժանմունքը իրականացնում է հետևյալ գործունեությունը`

  •  Քրոնիկ երիկամային հիվանդությամբ հիվանդների հսկողություն և նախապատրաստում ծրագրային հեմոդիալիզի իրականացման համար
  •  Քրոնիկ ծրագրային հեմոդիալիզ
  •  Քրոնիկ հեմոդիալիզ` վճարովի հիմունքներով
  •  Սուր հեմոդիալիզի իրականացում
  •  Պլազմաֆերեզ
  •  Հիվանդների հետազոտություն և նախապատրաստում երիկամի փոխպատվաստման համար
  •  Երիկամի ազգակից դոնորների հետազոտություն և նախապատրաստում
  •  Երիկամ փոխպատվաստված հիվանդների հետվիրահատական ստացիոնար նեֆրոլոգիական հսկողություն
  •  Երիկամ փոխպատվաստված հիվանդների դիսպանսեր հսկողություն

Հեմոդիալիզի բաժանմունքը սերտ համագործակցում է հիվանդանոցում գործող հոգեբանասոցիալական ծառայության և հիվանդանոցային դպրոցի հետ:

Բաժանմունքում կազմակերպվում են բազմաթիվ ուսուցողական միջոցառումներ` բուժանձնակազմի կրթական մակարդակը բարձրացնելու նպատակով:

Լրացուցիչ տեղեկատվություն`

Բաժանմունքում առկա են հեմոդիալիզի 4 սրահներ` երեք փոքր սրահներ (4 հեմոդիալիզի տեղ) և մեկ մեծ սրահ (7 հեմոդիալիզի տեղ):

Հեմոդիալիզի ապարատները` Fresenius 4008 E և Fresenius 4008 F:

Հեմոդիալիզի սեանսներն իրականացվում են երկու հերթափոխով` առավոտյան 8.30-ից և 11.30-ից:

Բաժանմունքում գործում է ջրի մաքրման 2 համակարգ` Fresenius և Gambro:

ՄԵՐ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ

10970131_770228233046351_1728822567_o Պրոֆ. Աշոտ Ալեքսանդրի Սարգսյան, բ.գ.դ.

նեֆրոլոգիական ծառայության ղեկավար, ՀՀ ԱՆ գլխավոր նեֆրոլոգ

Helen Nazaryan Հելեն Վարդանի Նազարյան, բ.գ.թ.,

բժիշկ-նեֆրոլոգ, բաժանմունքի վարիչ

milena voskanyan Միլենա Մանվելի Ոսկանյան, բ.գ.թ.,

բժիշկ-նեֆրոլոգ, երիկամ փոխպատվաստված հիվանդների դիսպանսեր հսկողության բժիշկ

Հեմոդիալիզի 9 բուժքույրեր և դիսպանսեր հսկողության բուժքույր:

Համագործակցություն

  •  Անտվերպենի համալսարանական կլինիկա, Բելգիա
  •  Ցյուրիխի համալսարանական կլինիկա, Շվեյցարիա
  •  Ցյուրիխի համալսարանական մանկական կլինիկա, Շվեյցարիա

Տեղեկություններ հիվանդի համար

Հեռախոսներ` (+37410) 23 -68-83, ներքին հեռախոսներ` 12-12, 11-38, 12-14

Հասցե` Մամիկոնյանց 30, 0014 Երևան, Հայաստան