Վերակենդանացում

«Արաբկիր» ԲՀ ԵԴԱԻ Վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքը մասնագիտացված բուժօգնություն և խնամք է տրամադրում կրիտիկական իրավիճակներում գտնվող հիվանդ երեխաներին` 1 ամսականից մինչև 18 տարեկան:

«Արաբկիր» ԲՀ ԵԴԱԻ Վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքը հագեցված է ժամանակակից բոլոր սարքավորումներով, որը թույլ է տալիս ցուցաբերել մասնագիտացված բուժօգնություն ամբողջական ծավալով:

Բաժանմունքը Հայաստանում խոշորագույններից մեկն է, որը տրամադրում է հիվանդանոցային և արտահիվանդանոցային նեղ մասնագիտական բուժօգնություն: Այն իրականացնում է կրիտիկական իրավիճակում գտնվող երեխաների տեղափոխում Հայաստանի տարբեր մարզերից, այդ թվում` կատարում խորհրդատվություն տեղում:

Բաժանմունքը միակն է Հայաստանում,որն օգնություն է ցուցաբերում սուր երիկամային անբավարարություն ունեցող երեխաներին` օգտագործելով հեմոդիալիզի և պերիտոնիալ դիալիզի եղանակները:

verakendanacum

Այստեղ աշխատող բժիշկները կանոնավոր կերպով մասնակցում են Հայաստանում և արտասահմանյան երկրներում կազմակերպվող վերապատրաստման դասընթացներին` մասնագիտական հմտությունները կատարելագործելու և գիտելիքները հարստացնելու նպատակով:

Բաժանմունքի վարիչ Աշոտ Գյուլբուդաղյանը, հանդիսանալով հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ասիստենտ, մասնակցում է Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական բժշկական համալսարանի կլինիկական օրդինատորների նեղ մասնագիտացմանը:

ՄԵՐ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ

Ashot Gyulbudaxyan Բժիշկ` Աշոտ Գյուլբուդաղյան, բ.գ.թ.,

Վերակենդանացման և Ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավար

Diana DAnielyan Բժիշկ` Դիանա Դանիլովա
Karine MArtirosyan Բժիշկ` Կարինե Մարտիրոսյան

Lilit Zargaryan Բժիշկ` Լիլիթ Զարգարյան

Համագործակություն

Համալսարանական մանկական հիվանդանոց, Ցյուրիխ, Շվեյցարիա

Տեղեկություններ հիվանդի համար

Հեռ.` (+37410) 23 57 64, ներքին համար` 11 85

Հասցե` Մամիկոնյանց 30, 0014 Երևան, Հայաստան