Միզային համակարգի հիվանդությունները կարող են ի հայտ գալ սկսած ներարգանդային կյանքի ցանկացած տարիքում: «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ նեֆրոլոգիական բաժանմունքը Հայաստանում միակ մասնագիտացված մանկական ստացիոնարն է:
Մի շարք հիվանդություններ` միզային համակարգի բորբոքային գլոմերուլյար հիվանդություններ, բնածին արատներ, գենետիկ բնույթի հիվանդություններ, սուր և քրոնիկ երիկամային անբավարարություն, միզաքարային հիվանդություն, անմիզապահություն ախտորոշվում և բուժվում են այստեղ: Հիվանդությունների ախտորոշման համար կիրառվում են ժամանակակից հետազոտությունների գրեթե ողջ ծավալը, ներառյալ ռենտգեն կոնտրաստ մեթոդները և համակարգչային տոմոգրաֆիան:
Իրականացվում է երիկամի բիոպսիա, որի միջոցով կատարվում է մի շարք երիկամային հիվանդությունների ախտորոշում և ընտրվում բուժման օպտիմալ մեթոդները: Բուժական գործունեությունը հիմնված է անհատական մոտեցումների հիման վրա և հետագայում համալրվում է դիսպանսեր հսկողությունով: Բոլոր մատուցվող ծառայությունները հավասարաչափ հասանելի են մեծահասակների համար ստացիոնար և ամբուլատոր պայմաններում:
ՄԵՐ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ
Մեր մասնագետները հիվանդանոցային և արտահիվանդանոցային համապարփակ ծառայություններ են տրամադրում նեֆրոլոգիայի ոլորտում:
![]() |
Պրոֆ. Աշոտ Ալեքսանդրի Սարգսյան, բ.գ.դ. նեֆրոլոգիական ծառայության ղեկավար, ՀՀ ԱՆ գլխավոր նեֆրոլոգ |
![]() |
Բժիշկ` Սոֆի Սարինյան,
նեֆրոլոգիայի բաժանմունքի վարիչ |
![]() |
Բժիշկ` Նինա Արիկյանց,
բ.գ.թ. նեֆրոլոգ |
![]() |
Բժիշկ` Մարինա Փափազյան,
բ.գ.թ. նեֆրոլոգ |
![]() |
Բժիշկ` Գայանե Ազատյան, նեֆրոլոգ, խորհրդատու |
Համագործակցություն
Համալսարանական մանկական հիվանդանոց, Ցյուրիխ, Շվեյցարիա
Համալսարանական հիվանդնոց, Ցյուրիխ, Շվեյցարիա
Նեֆրոլոգիայի և հիպերտենզիայի բաժանմունք, Անտվերպենի համալսարանական հիվանդանոց
Մանկական նեֆրոլոգիայի բաժանմունք, մանկաբուժության ինստիտուտ, Մոսկվա ՌԴ
Տեղեկություններ հիվանդի համար
Արտահիվանդանոցային այցելության համար պայմանավորվածություն ձեռք բերելու համար զանգահարել` (+37410) 236 883, ներքին համար` 11 51
հասցե: Երևան 0014, Մամիկոնյանց 30