Նյարդաբանություն և էպիլեպտոլոգիա

«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ նյարդաբանական ծառայությունն իրականացնում է արտահիվանդանոցային և հիվանդանոցային ախտորոշիչ հետազոտություններ, ինչպես նաև երկարատև բուժում` նյարդաբանական խնդիրներով անձանց կյանքի որակը բարելավելու նպատակով:

nyadabanutyun

«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ում տեղակայված է նաև Հանրապետական մանկական էպիլեպտոլոգիական կենտրոնը: Հովանավորների աջակցությամբ և պետության հովանու ներքո Կենտրոնում գրանցված երեխաներին տրամադրվում է  անվճար դեղորայք:

Մեր աշխատանքային թիմը համալրված է նյարդաբաններով, ովքեր մասնագիտացած են և կատարելագործման դասընթացներ են անցել ներքոհիշյալ խնդիրների բուժման ոլորտներում` էպիլեպսիա, զարգացման խանգարումներ, քնի խանգարումներ, նյարդամկանային հիվանդություններ, ժառանգական հիվանդություններ, մտավոր զարգացման հապաղում և մանկական ուղեղային կաթված: Նյարդաբանական խնդիրներով անձանց տրամադրվում է վերականգնողական խնամք և բուժում, ինչպես նաև հոգեբանասոցիալական խորհրդատություն:

Մեր բաժանմունքում յուրաքանչյուր շաբաթ իրականացվում են թիմային հանդիպումներ` հիվանդների դեպքերի, ինչպես նաև տարբեր նյարդաբանական հիվանդությունների քննարկման նպատակով: Անհրաժեշտության դեպքում խորհրդատվություն ենք տրամադրում այլ բուժհաստատությունների մասնագետներին, իսկ բարդ դեպքերի համար խորհրդատվություն ենք անցկացնում արտասահմանյան փորձագետների հետ:  Այլ բժշկական ոլորտներում աշխատող մասնագետների և ուսանողների համար իրականացնում ենք կրթական դասընթացներ:

Վերջին երկու տարիների ընթացքում մեր ծառայության գործունեությունը էապես ընդլայնվել է, և ներկայումս մենք սերտորեն համագործակցում ենք նյարդաբանության, էպիլեպսիայի, նյութափոխանակության խանգարումների ոլորտներում աշխատող արտասահմանյան մասնագետների հետ:

Մասնագիտացման ոլորտներ

Մենք ծառայություններ ենք տրամադրում հետևյալ խնդիրներով անձանց`

  • զարգացման հապաղումներ,
  • գլխացավեր,
  • մանկական ուղեղային կաթված,
  • ցնցումներ և էպիլեպսիա,
  • կենտրոնական նյարդային համակարգի ինֆեկցիոն և աուտոիմուն հիվանդություններ,
  • նյութափոխանակման հիվանդություններ կենտրոնական նյարդային համակարգի ախտահարմամբ,
  • շարժողական գործառույթի խանգարումներ,
  • մկանային հիվանդություններ,
  • պերիֆերիկ նյարդային համակարգի հիվանդություններ,
  • նեյրոդեգեներատիվ հիվանդություններ:

Հատուկ հետազոտություններ

  • վիդեո էլեկտրոէնցեֆալոգրաֆիա,
  •  երկարատև վիդեո – ԷԷԳ մոնիթորինգ:

ՄԵՐ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ

Sukhudyan_Biayna  բժիշկ` Բիայնա Սուխուդյան,

նյարդաբանական բաժանմունքի ղեկավար

Aghababyan_Nune բժիշկ` Նունե Աղաբաբյան,

նյարդաբան, դիսպանսեր ծառայության ղեկավար

Varsine բժիշկ` Վարսինե Ջալադյան,

նյարդաբան

Qalashyan_Ruzan բժիշկ` Ռուզան Քալաշյան,

նյարդաբան

Համագործակցություն

Մենք սերտորեն համագործակցում ենք հետևյալ կազմակերպությունների հետ`

  • Հովարդ Կարագյոզյան հիշատակի ընկերակցություն, ԱՄՆ
  • Կալիֆորնիայի հայ-ամերիկյան բժշկական կազմակերպություն, ԱՄՆ
  • Հիվանդանոց հիվանդ երեխաների համար, Տորոնտո, Կանադա
  • ՀՀ առողջապահության նախարարություն
  • Ցյուրիխի մանկական համալսարանական կլինիկա, Շվեյցարիա
  • Իվան Ռիլսկու համալսարանական հիվանդանոց, Սոֆիա, Բուլղարիա
  • Բուրդենկոյի անվան նեյրովիրաբուժության ինստիտուտ, Մոսկվա, ՌԴ
  • Գլիսոնի գենետիկական լաբորատորիա, ԱՄՆ
  • «Գենիկա» գենետիկական լաբորատորիա, Բուլղարիա:

Տեղեկություններ հիվանդի համար

Արտահիվանդանոցային այցելության համար պայմանավորվածություն ձեռք բերելու նպատակով զանգահարել` (+37410) 23 68 83, ներքին համար` 11 55

հասցե` Մամիկոնյանց  30, 0014 Երևան,  Հայաստան