Օտորինոլարինգոլոգիա

ԼՕՌ բաժանմունքը Հայաստանում ամենամեծ մասնագիտացված բաժանմունքն է, որտեղ իրականացվում են ականջի, քթի և կոկորդի հիվանդությունների ախտորոշում, դեղորայքային և վիրաբուժական միջամտություններով բուժում: Բաժանմունքը որակյալ ծառայություններ է տրամադրում 1966թ-ից սկսած: Այդ տարիների ընթացքում մեր աշխատանքի արդյունքում բուժվել են բազմահազար անձինք, որոնցից յուրաքանչյուրի նկատմամբ ցուցաբերվել է առանձնահատուկ մոտեցում:

Ավելի քան 40 տարիների ընթացքում  կուտակած հարուստ փորձի շնորհիվ, բաժանմունքում ստացիոնար բուժվում է ավելի քան 1500 անձ: Քթի, ականջի և կոկորդի հիվանդություններով երեխաներին և մեծահասակներին որակյալ ծառայություններ են տրամադրվում` կիրառելով ախտորոշման հետևյալ ժամանակակից մեթոդները` քթի առաջնային, հետին րինոսկոպիա, քթի և քիթըմպանի էնդոսկոպիկ հետազոտություն, աուդիոմետրիա, ճառագայթային հետազոտություն: Բաժանմունքում աշխատում են փորձառու և հմուտ մասնագետներ, ովքեր կանոնավոր կերպով վերապատրաստվում են Հայաստանում և արտասահմանյան երկրներում:

_MG_0159 - Copy

Մասնագիտացման ոլորտներ

 

Բաժանմունքում արդյունավետ կերպով բուժվում են հետևյալ ԼՕՌ հիվանդությունները`

  •  միջին ականջի սուր թարախային և էքսուդատիվ բորբոքում (շունտավորում` ընդհանուր անզգայացմամբ)
  •  ականջի և քթի խոռոչի օտար մարմինների հեռացում
  •  միջին և ներքին ականջի քրոնիկ և սուր բորբոքումներ
  •  սուր զարգացած ծանրալսություն
  •  խոանների բնածին ատրեզիաներ
  •  քթի և ականջի ֆուրունկուլներ
  •  քթի վնասվածքներ
  •  քթի միջնապատի հեմատոմա կամ թարախակույտ
  •  քթի միջնապատի ծռվածություն
  •  քրոնիկական րինիտներ
  •  քթի հավելյալ  հարակից խոռոչների սուր կամ քրոնիկ բորբոքումներ
  •  քթի և հավելյալ հարակից խոռոչների պոլիպներ
  •  հայմորյան խոռոչի կիստաներ
  •  պարատոնզիլյար  կամ քիթըմպանային  թարախակույտ
  •  քրոնիկ տոնզիլիտ, դեկոմպենսացված ձև
  •  ադենոիդ հյուսվածքի գերաճ (ադենոիդներ):

ՄԵՐ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ

 

abgar_petrosyan

բժիշկ` Աբգար Պետրոսյան,

բ.գ.թ., ծառայության ղեկավար

Sargsyan_Zemfira_lor

բժիշկ` Զեմֆիրա Սարգսյան,

Օտորինոլարինգոլոգ

 

Hakobyan_Syuzanna_lor

բժիշկ` Սյուզաննա Հակոբյան,

Օտորինոլարինգոլոգ

Eduard_Mirzoyan_lor

բժիշկ` Էդուարդ Միրզոյան,

Օտորինոլարինգոլոգ

Sargis Hakobyan

 բժիշկ` Սարգիս Հակոբյան,

Օտորինոլարինգոլոգ

Jhirayr Arabyan

բժիշկ` Ժիրայր Արաբյան,

Օտորինոլարինգոլոգ

Hermine Vlasyan

 բժիշկ` Հերմինե Վլասյան,

Օտորինոլարինգոլոգ

Anna Sargsyan 1

բժիշկ` Աննա Սարգսյան,

Օտորինոլարինգոլոգ, դոցենտ

Hasmik Gevorgyan 1

բժիշկ` Հասմիկ Գևորգյան,

Օտորինոլարինգոլոգ

_MG_0187 - Copy

Տեղեկություններ հիվանդի համար

Արտահիվանդանոցային  այցելության համար պայմանավորվածություն ձեռք բերելու նպատակով զանգահարել`

Հեռ.՝ (+37410) 23 03 32, ներքին համար` 11 95:

Հասցե` Մամիկոնյանց 30, 0014 Երևան, Հայաստան