Գինեկոլոգիա/Մանկական

«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ գինեկոլոգիայի ծառայությունն ուղղված լինելով երեխաների և դեռահասների առողջության պահպանմանը՝ իրականացնում է երեխաների և դեռահասների շրջանում տարածված վերարտադրողական համակարգի հիվանդույթունների կանխարգելում, բուժում և խորհրդատվության տրամադրում: Գինեկոլոգիական ծառայություններ են տրամադրվում, ինչպես առաջին անգամ գինեկոլոգի ծառայություններին դիմող, այնպես էլ մանկաբույժի կամ դեռահասային բժշկի կողմից հատուկ գինեկոլոգիական զննման ուղղորդված երեխաներին և դեռահասներին:

arabkir-gynecology

Ծառայությունն իրականացնում է նաև դպրոցական տարիքի աղջիկների սեռական դաստիարակության միջոցառումներ, քանի որ առաջին գինեկոլոգիական զննումը հիանալի հնարավորություն է ընձեռում՝ սեռական և վերարտադրողական առողջության մասին դեռահասներին կրթելու, նրանց հուզող հարցերին պատասխանելու և, համապատասխան տեղեկություններ տրամադրելու համար:

Մեր գինեկոլոգները կանոնավոր կերպով մասնակցում են կազմակերպվող փորձի փոխանակման և վերապատրաստման դասընթացների` ոլորտի վերջին զարգացումներին տեղեկանալու և նորամուծություններին տիրապետելու նպատակով:

«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ գինեկոլոգիայի ծառայությունը մասնագիտական խորհրդատվություն է մատուցում նաև մեծահասակներին: Մեր մասնագետներն իրականացնում են կոնսերվատիվ և վիրահատական բուժում` օգտագործելով ախտորոշման և բուժման առաջատար մեթոդները: Կիրառվում են հետևյալ դիագնոստիկ մեթոդները՝ կոլպոսկոպիա, հիստերոսկոպիա, դիագնոստիկ լապարոսկոպիա։

Կատարվում են լապարատոմիկ և լապարոսկոպիկ վիրահատություններ’ կիստաների հեռացում, վիրահատություններ հավելումների վրա, կոնսերվատիվ միոմէկտոմիա, արգանդի լապարատոմիկ կամ հեշտոցաին հիստերէկտոմիա, և այլն:

Մասնագիտացման ոլորտներ

Գինեկոլոգին կարող եք դիմել հետևյալ խնդիրների դեպքում`

  • արտաքին սեռական օրգանների բորբոքային հիվանդություններ
  • դաշտանային ցիկլի խանգարումներ`
  • ցավոտ դաշտան,
  • դաշտանային ցիկլի առաջնային և երկրորդային բացակայություն
  • պատանեկան արյունահոսություն
  • առատ դաշտան
  • անկանոն դաշտան
  • սեռական օրգանների բորբոքային հիվանդություններ
  • սեռական օրգանների զարգացման խանգարումներ
  • վաղաժամ սեռական հասունացում
  • սեռական զարգացման հապաղումներ
  • վերարտադրողական համակարգի ֆունկցիայի խանգարումներ
  • վերարտադրողական օրգանների ֆունկցիայի հորմոնալ խանգարումներ
  • խորհրդատվություն դեռահասների համար սեռական վարքագծի վերաբերյալ
  • սեռական օրգանների (արգանդի, ձվարանների, արգանդափողերի, արտաքին
  • սեռական օրգանների) նորագոյացությունների դեպքում
  • արգանդի ֆիբրոմիոմաի դեպքում
  • ձվարանների կիստաների և կիստոմաի դեպքում
  • արգանդավզիկի դիսպլաստիկ և նախաքաղցկեղաին փոփոխությունների դեպքում

ՄԵՐ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ

syuzanna_babloyan_4 Բժիշկ`  Սյուզաննա Բաբլոյան,

ԵՊԲՀ-ի մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1 ամբիոնի պրոֆեսսոր, մանկաբարձ- գինեկոլոգ

 no-avatar-female  Բժիշկ՝ Նելլի Ալեյան

Համագործակցություն

ԵՊԲՀ-ի թիվ 1 Մանկ.-Գինեկոլոգիաի ամբիոն, մանկական գինեկոլոգիայի բաժանմունք:

Տեղեկություններ հիվանդի համար

Այցելության համար պայմանավորվածություն ձեռք բերելու և անհրաժեշտ տեղեկություններ ստանալու համար զանգահարել՝

Հեռ.՝ (+37410) 23- 68-83, ներքին համար` 21-43

Հեռ. (+37495) 557 005 բջջ.

Հասցե` Մամիկոնյանց 30, 0014 Երևան, Հայաստան