Պարբերական հիվանդություն

Հայաստանում 80-ականներից սկսած երեխաների մոտ Պարբերական հիվանդության (ՊՀ) կամ Ընտանեկան միջերկրածովային տենդի ուսումնասիրությամբ զբաղվել է Երևանի Պետական Բժշկական Համալսարանի Մանկաբուժության ամբիոնը` պրոֆ. Վ. Ա. Աստվածատրյանի ղեկավարությամբ: Հետագայում` 1998թ հաստատվել է ՊՀ մանկական հանրապետական կենտրոնը (ՊՀ ՄՀԿ) իր դիսպանսերով:

ՊՀ ՄՀ կենտրոնի գործունեության հիմնական նպատակն է` մանկական բնակչության շրջանում պարբերական հիվանդության դեպքերի վաղ ախտորոշումը, բուժումը, դիսպանսեր հսկողությունը և արդյունքում` բարդությունների կանխարգելումը:

IMG_0562

Սկսած 2003թ ՊՀՄՀԿ իրականացնում է «Երեխաների ՊՀ վաղ ախտորոշումը և բուժումը Հայաստանում» ծրագիրը, «Հովարդ Կարագյոզյան» բժշկական հասարակական կազմակերպության հովանավորությամբ և ՀՀ Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ:

Ծրագրի շրջանակներում իրականացվում է ՊՀ հիվանդ երեխաների կոլխիցինով անընդհատ բուժումը: ՊՀՄՀԿ-ում պետական պատվերի ներքո մինչև 18 տարեկանը հսկվում են և ստանում անվճար կոլխիցինոթերապիա շուրջ 2700 ՊՀ հիվանդ երեխա այդ թվում` 320 երեխա ԱՊՀ երկրներից` հիմնականում` Ռուսատանից (180 երեխա), ինչպես նաև ԼՂՀ-ից, Վրաստանից, Ուկրաինայից: ԱՊՀ երկրների քաղաքացիները հսկվում են վճարողի հիմունքներով և գործող մարդասիրական ծրագրերի շրջանակում անվճար ապահովվում են կոլխիցինով:

Մասնագիտացման ոլորտներ 

Կենտրոնը իրականացնում է աշխատանքներ հետևյալ ուղղություններով`

Բժշկական` ախտորոշում, անընդմեջ բուժում կոլխիցինով,  դիսպանսեր հսկողություն  (մինչև 18 տարեկանը), առաջնային ամբուլատոր ՊՀ  կասկածելի հիվանդների խորհրդատվություն, այցեր ՀՀ մարզերը` ՊՀ  կասկածելի հիվանդ երեխաներին հայտնաբերելու և վերջնական ախտորոշման համար կենտրոն ուղեգրելու նպատակով:

Գիտագործնական`

  • Գիտագործնական հետազոտություններ` ՊՀ ախտաբանության, համաճարակաբանության, գենոտիպ – ֆենոտիպային զուգահեռների, ատիպիկ ընթացքի, ՊՀ համակցված և ուղեկցող իմուն հիվանդությունների, ՊՀ բարդությունների` երիկամների ամիլոիդոզի, կպումային հիվանդության
  • Միջազգային կոնգրեսներին և կոնֆերանսներին մասնակցություն
  • Գիտական ծրագրերի իրագործում, հոդվածների տպագրում
  • Գիտական թեզերի պաշտպանություն

Կրթական`

  • արտագնա այցեր ՀՀ տարբեր մարզերը և ԼՂՀ` ՊՀ կասկածելի հիվանդների զննումներ
  • սեմինարներ և դասախոսություններ
  • բժիշկների, կլինիկական օրդինատորների, բուժքույրերի համար` ՊՀ մեթոդական ձեռնարկների, ուղեցույցների, տեղեկատվական թերթիկների մշակում և տպագրում:

Լուսավորչական `

  • ծնողների և երեխաների համար ուղեցույցների և տեղեկատվական թերթիկների մշակում և տպագրում, մասնակցություն հեռուստա- և ռադիոհաղորդումներում:

Ձեռքբերումներ

  • Պարբերական հիվանդության դեպքերի վաղ ախտորոշման բարելավում`
  • 2003թ սկսած դիսպանսեր հսվող հիվանդների ընդհանուր թվաքանակը ավելացել է 5 անգամ (500-ից մինչև 2700 երեխա) , իսկ տարեկան գրանցվող նոր դեպքերի թիվը հասնում է 300-350:
  • Հիվանդների շարունակական հսկողություն` ըստ ընդունված միջազգային մոտեցումներին
  • հսկվող երեխաների երկարատև անընմեջ բուժում կոլխիցինով
  • հիվանդների աճի և զարգացման բարելավում
  • Ատիպիկ կամ այլ իմուն հիվանդությունների հետ զուգակցված և ծանր ընթացքող ՊՀ դեպքերի ախտորոշման բարելավում, համատեղ հսկողություն այլ համապատասխան ծառայություննների հետ:
  • Ամենակարևոր ձեռքբերումն է ՊՀ հիմնական բարդության` երիկամների ամիլոիդոզի դեպքերի կտրուկ նվազում վերջին 10 տարիների ընթացքում ( 2003-2014թթ.` 16.2 % մինչև 2 ամիլոիդոզի նոր դեպք)

ՄԵՐ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ

11076925_10204957011382949_1222832106_n Գայանե Գևորգի Ամարյան,  բժշ.գիտ..դոկտոր,

Պարբերական հիվանդության մանկական հանրապետական կենտրոնի (ՊՀ ՄՀԿ) ղեկավար,

ԵՊԲՀ մանկաբուժության N.2 ամբիոնի պրոֆեսոր

nune_mkrtchyan Նունե Գևորգի Մկրտչյան, բժշ.գիտ..թեկնածու,

ՊՀ ՄՀ Կ դիսպանսերի կոորդինատոր,

ԵՊԲՀ մանկաբուժության N.2 ամբիոնի դոցենտ

Sergey Sargsyan Սերգեյ Գերասիմի Սարգսյան, բժշ.գիտ..թեկնածու

ԵՊԲՀ մանկաբուժության N.2 ամբիոնի դոցենտ,

«Արաբկիր» ԲԿ – ի Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար

IMG_0559 Հասմիկ Գուրգենի Սարգսյան, բժշ.գիտ..թեկնածու

ԵՊԲՀ մանկաբուժության N.2 ամբիոնի դոցենտ

Karine Mirzabekyan Կարինե Գենադիի Միրզաբեկյան, բժշ.գիտ..թեկնածու

«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ  ընդհանուր մանկաբուժական բաժանմունքի վարիչ

Ruzanna Davtyan (2) Ռուզաննա Յուրիի Դավթյան,

«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ ընդհանուր մանկաբուժական բաժանմունքի բժիշկ

11041396_10204957218268121_1731233857_n Մարինա Մարտինի Փափազյան, բժշ.գիտ..թեկնածու

«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ նեֆրոլոգիայի բաժանմունքի բժիշկ

 no-avatar-female Սիրանուշ  Գրոյան,  ՊՀ դիսպանսերի բուժքույր

Համագործակցություն

Կենտրոնը սերտորեն համագործակցում է`

  • Մ. Հերացու անվ. ԵՊԲՀ
  • ՀՀ Առողջապահության նախարարության
  • «Հովարդ Ղարագյոզյան» բժշկական հասարակական կազմակերպության
  • ՀՀ Բժշկական գենետիկայի և առաջնային առողջության պահպանման կենտրոնի
  • «Արփիմեդ» ՓԲԸ -ի
  • Հայաստանի մանկաբույժների Ասոցիացիայի
  • Հայաստանի ՊՀ կոնսորցիումի
  • ՀՀ Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների գիտական կենտրոնի
  • ՀՀ ԱՆ Արյունաբանական կենտրոնի
  • PRINTO միջազգային կազմակերպության հետ
  • Ռուսաստանի Երեխաների առողջության պահպանման ազգային կենտրոնի հետ

Հովանավորներ 

Սկսած 2003 թ. ՊՀ ՄՀԿ աշխատանքները հովանավորում է .

– «Հովարդ Կարագյոզյան» բժշկական հասարակական կազմակերպությունը

Նվիրատվություն

ՊՀ ՄՀԿ շարունակական օժանդակության կարիք ունի 

  • հիվանդներին կոլխիցինով ապահովման և
  • անհրաժեշտ լաբորատոր օժանդակության

Տեղեկություններ հիվանդի համար

Այցելության պայմանավորվածություն ձեռք բերելու համար` նախապես զանգահարել.

Հեռ.՝ (+37410) 238089, 236883; ներքին համարներ` 22 10; 1040; 12 16

Հասցե: Մամիկոնյանց 30, Երևան, Հայաստան