Հոգեբուժություն

Հայաստանի Հանրապետությունում նմանատիպը չունեցող հոգեկան առողջության ծառայությունը Արաբկիր բժշկական համալիրում կազմակերպվել է 2011թ-ին՝ համանման ծառայության Եվրոպական մոդելի օրինակով (հոգեբուժական,հոգեբանական և հոգեթերապևտիկ բաժանմունք բազմապրոֆիլային հիվանդանոցում),հոգեկան և հոգեսոմատիկ խնդիրների լուծման արդիական մոտեցումների և մեթոդների կիրառմամբ:

hogeb
Արաբկիր, հոգեբուժություն

Ծառայությունը իրագործում է հիվանդ երեխաների, դեռահասների և մեծահասակների ամբուլատոր՝արտահիվանդանոցային սպասարկում: Ծառայության կողմից իրականացվում է հոգեկան հիվանդությունների ախտորոշում և բուժում, երկրորդային հոգեկան խանգարումների կանխարգելում, բուժհամալիրի նեղ մասնագիտացված բաժանմունքներում խորհրդատվություն, և նաև հոգեբանական խորհրդատվություներ երեխաներին/դեռահասներին և նրանց ընտանիքներին:

Ծառայության շրջանակներում կատարվում է ախտորոշում և բուժում․

  • Տրամադրության աֆեկտիվ խանգարումների
  • տագնապային-ֆոբիկ խանգարումների
  • օբսեսիվ և կոմպուլսիվ խանգարումների /գերազանցապես կպչուն մտքեր, գործողություններ /
  • ծանր սթրեսի հակազդման և հարմարվողականության խանգարումների
  • դիսոցիացված /կոնվերսիոն/ խանգարումների (դիսոցիացված ամնեզիա, ֆուգա, ստուպոր, տրանս, ցնցումներ)
  • սոմատոֆորմ խանգարումների
  • սննդի ընդունման խանգարումների /անորեկսիա, բուլիմիա /
  • ոչ օրգանական բնույթիքնի խանգարումների
  • սեռական նույնացման և նախընտրության խանգարումների
  • անձի յուրահատուկ խանգարումների (պարանոիդ, շիզոիդ, էմոցիոնալ անկայունության, հիսթերիկ, կախվածության, տագնապային, և այլն )
  • մտավոր հետամնացության
  • հոգեբանական զարգացման խանգարումների /խոսքի, ուսումնական ունակությունների – կարդալու, գրելու, հաշվելու և այլն/
  • դեռահասության և մանկական տարիքում սկսվող վարքային և էմոցիոնալ խանգարումների (ոչ օրգանական էնուրեզ, էնկոպրեզ, անուտելի բան ուտելու խանգարում, շարժումների ստերեոտիպ խանգարում, կակազություն և այլն)

Ծառայությունը համագործակցում է տարբեր մասնագետների հետ՝պարբերաբար կազմակերպելով կլինիկական դեպքերի խմբային քննարկումներ:

Մեր մասնագետները անց են կացնում շաբաթական սուպերվիզիաներ արտասահմանյան գործընկերների հետ, հետևողական կերպով մասնակցում Հայաստանում և արտերկրներում կազմակերպվող թրեյնինգներին,  գիտաժողովներին, ինչպես նաև, տարեկան մի քանի անգամ անցնում են շարունակական կրթական դասընթացներ Փարիզի Հոգեսոմատիկ ինստիտուտում, Շվեյցիարիայի Հոգեվերլուծական Ասոցիացիայում, Ժենևի Համալսարանական հիվանդանոցում և Հայկական հոգեվերլուծական ասոցիացիայում:

Մեր աշխատակիցները

Siranush Hakobyan Սիրանուշ Հակոբյան ծառայության ղեկավար, հոգեբույժ- հոգեթերապևտ, Հայկական հոգեվերլուծական ասոցիացիաի փոխնախագահ
Mariam Matnishyan Մարիամ Մատնիշյանհոգեբան

Համագործակցություն

Մենք սերտորեն համագործակցում ենք հետևյալ կազմակերպությունների հետ`

  • Ժնևի  Համալսարանական հիվանդանոց, Շվեյցիարիա
  • Փարիզի Հոգեսոմատիկ ինստիտուտ, Ֆրանսիա
  • Շվեյցիարիայի Հոգեվերլուծական Ասոցիացիա
  • Միջազգային Հոգեվերլուծական Ասոցիացիաին կից Արևելյան Եվրոպայի Հոգեվերլուծության  ինստիտուտ
  • Հայկական հոգեվերլուծական ասոցիացիա

Կոնտակտային տվյալներ

Այցելությունների համար պայմանավորվածություն ձեռք բերելու նպատակով կարող եք զանգահարել`

(+37410) 23 13 52 (ներքին համար` 2211 կամ 2212)
Էլ.փոստ` sir_hakobian@yahoo.com
հասցե` Երևան 0014, Մամիկոնյանց  30