Թոքաբանություն

Թոքաբանությունը բժշկության այն ճյուղն է, որն ախտորոշում և բուժում  է շնչառական համակարգի հիվանդություններ և խանգարումներ:

«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ այս բաժանմունքը Հայաստանում այն բաժանմունքներից է, որը տրամադրում է արտահիվանդանոցային և հիվանդանոցային ծառայություններ թոքաբանական հիվանդություններ ունեցող երեխաներին, ինչպես նաև խորհրդատվություն մեծահասակների համար:

Թոքաբանության բաժանմունքը սերտորեն համագործակցում է վարակիչ հիվանդությունների, գաստրոէնտերոլոգիայի, նյարդաբանության և մանկական վիրաբուժության ծառայությունների հետ հիվանդների համապարփակ բուժումն ապահովելու համար:

toqabanutyun

Թոքաբանական բաժնմունքում աշխատաղ բժիշկները Հայաստանում առաջատար մասնագետներից են և կանոնավոր կերպով մասնակցում են Հայաստանում և աշխարհի այլ պետություններում արտասահմանյան մասնագետների կողմից կազմակերպվող փորձի փոխանակման և վերապատրաստման դասընթացներին և համաժողովներին` մանկական թոքաբանության ոլորտում վերջին միջազգային զարգացումների մասին տեղեկանալու և նորամուծություններին տիրապետելու նպատակով:

Այստեղ  վերապատրաստում ենք նաև Մխիթար Հերացու անվ. Պետական բժշկական համալսարանի ուսանողներին և Առողջապահության ազգային ինստիտուտի կլինիկական օրդինատորներին մանկական թոքաբանության բնագավառում:

Մասնագիտացման ոլորտներ 

Թոքաբանական բաժանմունքը ծառայություններ է տրամադրում հետևյալ խնդիրներով հիվանդներին`

  • վերին շնչուղիների հիվանդություններ
  • ստորին շնչուղիների հիվանդություններ
  • շնչուղիների քրոնիկ հիվանդություններ,
  • շնչուղիների բնածին արատներ,

Բաժանմունքում որոշվում է նաև արտաքին շնչառության ֆունկցիան, որի միջոցով գնահատվում է թոքերի աշխատանքը, ախտահարման աստիճանը և բուժման արդյունավետությունը:

ՄԵՐ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ

Մեր մասնագետները հիվանդանոցային և արտահիվանդանոցային համապարփակ ծառայություններ են տրամադրում մանկական թոքաբանության ոլորտում:

gevorg_boyajyan Բժիշկ` Գևորգ Բոյաջյան,

թոքաբանության ծառայության ղեկավար, թոքաբան

Nazik_Hayrapetyan Բժիշկ` Նազելի Հայրապետյան,

թոքաբան

no-avatar-female Բժիշկ` Զարինե Այվազյան,

թոքաբան

no-avatar-female Բժիշկ` Ստելլա Սարգսյան,

թոքաբան

Համագործակցություն

Համալսարանական մանկական հիվանդանոց, Ցյուրիխ, Շվեյցարիա

Երեխաների Առողջության Գիտական Կենտրոն, Մոսկվա ՌԴ

Տեղեկություններ հիվանդի համար

Արտահիվանդանոցային  այցելության համար պայմանավորվածություն ձեռք բերելու համար զանգահարել` (+37410) 23 68 83, ներքին համար` 21-27

հասցե` Մամիկոնյանց  30, 0014 Երևան,  Հայաստան