Հոդաբանություն/ռևմատոլոգիա

Մանկական հոդաբանության (ռևմատոլոգիա) ծառայությունն ստեղծվել է 2005թ.: Ծառայության կողմից իրականացվող գործունեության հիմնական նպատակն է բարելավել տարբեր հոդաբանական հիվնդություններ ունեցող երեխաներին տրամադրվող խնամքի որակը:

rheumotology

Այդ նպատակն իրականանցելու համար մշակվել է հետևյալ ռազմավարությունը`

  • խորացնել մանկական հոդաբանությանը վերաբերող գիտելիքները և կատարելագործել հմտությունները` վերապատրաստելով մեր անձնակազմն արտասահմանյան երկրների հատուկ մասնագիտական կենտրոններում և բաժանմունքներում,
  • ախտորոշման հնարավորությունները բարելավելու և ընդլայնելու միջոցով ավելացնել հոդաբանական հիվանդությունների վաղ ախտորոշումների  թիվը,
  • բարելավել հոդաբանական հիվանդություններով հիվանդների ուղեգրումը և դեղորայքի հասանելիությունը,
  • բարելավել վերականգնողական խնամքի (հատկապես ֆիզիկական թերապիայի) որակը և հասանելիությունը, մասնավորապես հոդերի ախտահարումով ընթացող հիվանդություններով հիվանդների համար:

Մասնագիտացման ոլորտները

Ներկայումս ծառայություններ և խնամք ենք տրամադրում հետևյալ խնդիրների համար`

  •  պատանեկան իդիոպաթիկ հոդաբորբ/արտրիտ և սպոնդիլոարթրոպաթիաներ,
  •  շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ` համակարգային կարմիր գայլախտ, դերմատոմիոզիտներ, սկլեռոդերմիա և այլն,
  •  անոթների բորբոքական հիվանդություններ (վասկուլիտներ),
  •  կրկնվող տենդի համախտանիշներ, բացառությամբ ՊՀ-ի:

Մեր կենտրոնում իրականացվում են հետևյալ քննությունները, հետազոտությունները և բուժական միջոցառումները՝ հոդաբանական հիվանդություններն ախտորոշելու, բուժելու և դրանց նկատմամբ հսկողություն իրականացնելու համար`

  •  լաբորատոր հետազոտություններ` արյան ընդհանուր քննություն, C – ռեակտիվ սպիտակուց, արյան կենսաքիմիական քննություն, մեզի քննություն,
  •  ռևմատոիդ գործոնի, հակակորիզային և հակա-ԴՆԹ հակամարմինների որոշում, C3 և C4,
  •  ճառագայթային  և ուլտրաձայնային հետազոտություններ, համակարգչային տոմոգրաֆիան
  •  տարբեր տեսակի հյուսվածքային բիոպսիա,
  •  ներհոդային ներարկումներ:

Մի շարք հետազոտություններ` հոդերի սոնոգրաֆիա և մագնիսական ռեզոնանսով հետազոտումը կարող է իրականացվել այլ հիվանդանոցներում: Առանձին հետազոտություններ կարող են իրականացվել Ցյուրիխի համալսարանական մանկական հիվանդանոցում` «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ և վերոհիշյալ հիվանդանոցի համագործակցության շրջանակում:

Սերտորեն համագործակցում ենք «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ վնասվածքաբանների և վերականգնողաբանների հետ:

ՄԵՐ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ

Gayane Khloyan

Բժիշկ` Գայանե Խլոյան,

մանկաբույժ, մասնագիտացումը` մանկական հոդաբանություն, վերապատրաստվել է Գրացի համալսարանական կլինիկայում, Ավստրիա, 2005թ., Ցյուրիխի համալսարանական մանկական հիվանդանոցում, 2009թ.

Համագործակցություն

Համագործակցում ենք հետևյալ կազմակերպությունների հետ`

  • Ցյուրիխի համալսարանական մանկական հիվանդանոց,
  • Մանկական հոդաբանության եվրոպական կազմակերպության (PRES):
  • պատանեկան հոդաբորբի հիմնադրամն հայ մանուկների համար (JAFAC), ԱՄՆ, բժշկական ներկայացուցիչ` բժիշկ Ալան Կարիբյան: Հիմնադրամն աջակցում է դեղորայքով այն հիվանդներին, որոնք օգտվում են արտահիվանդանոցային ծառայություններից,
  • VAD ասոցիացիա, Շվեյցարիա,

Տեղեկություններ հիվանդի համար

Հավելյալ տեղեկությունների և այցելության վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելու համար զանգահարել`

հեռ. (+37410) 23 68 83, ներքին համար` 21 52

Հասցե` Մամիկոնյանց 30, 0014 Երևան, Հայաստան