Ստոմատոլոգիա

«Արաբկիր»  ԲՀ-ԵԴԱԻ-ում առաջարկում ենք մի շարք ստոմատոլոգիական ծառայություններ ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների համար: Յուրաքանչյուր այցելուին մեր փորձառու մասնագետները ցուցաբերում են անհատական մոտեցում: Ժամանակակից սարքավորումներով հագեցվածության շնորհիվ, այստեղ իրականացվում է խնդրի արագ ախտորոշում, այնուհետև բուժման պլանի մշակում և վերջինիս համաձայնեցումը այցելուի հետ:

Մանկական ստոմատոլոգիա

  • Կաթնատամների և մշտական ատամների պլոմբավորում ժամանակակից բարձրակարգ պլոմբանյութերով
  • Ատամների հեռացում, փայլեցում, քարերի մաքրում, լորձաթաղանթի հիվանդությունների բուժում
  • Ատամների սանացիա` ընդհանուր անզգայացմամբ

Իրականացնում ենք հակակարիեսային ֆտոր պրոֆիլակտիկա:

stomatology

Մասնագիտացման ոլորտներ

Մենք իրականացնում ենք հետևյալ ծառայությունները`

Թերապիա

  • ատամների բուժում և պլոմբավորում կոմպոզիտային և լուսային պլոմբանյութով
  • ատամների վերականգնում
  • պարոդոնտի հիվանդությունների բուժում
  • ատամների քիմիական սպիտակեցում

Վիրաբուժություն

  • ատամների հեռացում՝ անզգայացմամբ
  • աբսցեսի բացում անզգայացմամբ

Օրթոպեդիա

  • օրթոդոնտիկ բուժում շարժական օրթոդոնտիկ սարքավորումներով
  • օրթոդոնտիկ բուժում բրեկետ համակարգով
  • սպլինտ թերապիա
  • անհրաժեշտության դեպքում, կծվածքի նախապատրաստում վիրահատական միջամտությանը

Օրթոդոնտիա

  • Օրթոդոնտիկ բուժում շարժական օրթոդոնտիկ սարքավորումներով
  • Օրթոդոնտիկ բուժում բրեկետ համակարգով
  • Սպլինտ թերապիա
  • Անհրաժեշտության դեպքում կծվածքի նախապատրաստում վիրահատական միջամտությանը

ՄԵՐ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ

 

Susanna_Movsesyan բժիշկ` Սուսաննա Մովսեսյան,

մեծահասակների ստոմատոլոգ

Diana_Movsesyan բժիշկ` Դիանա Մովսեսյան,

մեծահասակների ստոմատոլոգ

Sona_Yeganyan բժիշկ` Սոնա Եգանյան,

մանկական ստոմատոլոգ

Gohar ustabashyan բժիշկ` Գոհար Ուստաբաշյան,

Բժիշկ-օրթոդոնտ

Տեղեկություններ հիվանդի համար

Այցելության համար պայմանավորվածություն ձեռք բերելու նպատակով զանգահարել`
Հեռ` (+37410) 23 68 83, ներքին` 10 41, 10 18
Հասցե` Մամիկոնյանց 30, 0014 Երևան, Հայաստան