Սուրդոլոգիա

Սուրդոլոգիան քիթ-կոկորդ-ականջաբանության այն ճյուղն է, որն ախտորոշում, բուժում և փոխհատուցում է լսողության խանգարումները: Լսողության տարբեր խանգարումների դեպքում   մոտեցումները տարբեր են. եթե կոնդուկտիվ ծանրալսությունը  հիմնականում հաղթահարվում է դեղորայքային կամ վիրաբուժական միջոցներով, ապա սենսոնևրալ ծանրալսությունը, բացառությամբ սուր դեպքերի, չի բուժվում և պահանջում է լսողապրոթեզավորում, այսինքն` լսողության փոխհատուցում լսողական սարքերի միջոցով:

_1120196

Լսողության թեթև իջեցումն անգամ կարող է լուրջ խոչընդոտ դառնալ երեխայի խոսքի և հոգեկան մյուս գործընթացների  զարգացման համար: Երեխայի զարգացման ընթացքում դրսևորվող բարդություններից խուսափելու համար անհրաժեշտ է վաղ ախատորոշում, բժշկական հսկողություն և ռեաբիլիտացիա:

«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ-ի սուրդոլոգիական ծառայությունում ժամանակակից սարքավորումների միջոցով իրականացվում է ծանրալսության ախտորոշման և հաղթահարման ողջ համալիրը: Սա Հայաստանի Հանրապետության միակ կենտրոնն է, ուր սենսոնևրալ ծանրալսություն ունեցող մինչև 18 տարեկան բոլոր երեխաներն  ստանում են համապարփակ դիսպանսեր ծառայություններ.

  •  լսողության հետազոտություն,
  •  լսողական սարքերի հատկացում,
  •  լսողական սարքերի հարմարեցում և անհրաժեշտության դեպքում վերանորոգում,
  •  մինչև 7 տարեկան երեխաների խոսքի թերապիա,
  •  հոգեբանական խորհրդատվություն,
  •  սոցիալական խորհրդատվություն:

2008 թ-ից, ՀՀ  առողջապահության նախարարությունում հաստատված ծրագրի համաձայն, մեր կենտրոնը «Էրեբունի» ԲՀ-ի հետ համատեղ իրականացնում է լսողության նորածնային սկրինինգ:

Սուրդոլոգիական ծառայության մասնագետները կանոնավոր կերպով մասնակցում են Հայաստանում և եվրոպական  տարբեր երկրներում կազմակերպվող փորձի փոխանակման և վերապատրաստման միջազգային դասընթացներին` վերջին զարգացումներին տեղեկանալու և նորամուծություններն  յուրացնելու  նպատակով:

Սուրդոլոգիական ծառայությունում իրականցնում են նաև գիտական հետազոտություններ լսողության խանգարումների վաղ ախտորոշման, ադեկվատ լսողապրոթեզավորման և լսողական ընկալման գնահատման  ոլորտներում:

Մեր մասնագետները

Կենտրոնում բժշկական- աուդիոլոգիական ծառայությունները իրականացնում են `

Tamara Manukyan բժիշկ` Թամարա Մանուկյան,

սուրդոլոգ, սուրդոլոգիական ծառայության  ղեկավար

Hasmik Gevorgyan բժիշկ` Հասմիկ Գևորգյան,

սուրդոլոգ

Nelly Movsesovna բժիշկ` Նելլի Մոսեսովա,

աուդիոլոգ

Lusine Babayan Լուսինե Բաբայան,

աուդիոլոգ

Anna Sargsyan Աննա Սարգսյան,

օտոլարինգոլոգ, դոցենտ

Վերականգնողական ծառայությունները իրականացնում են. 

 

no-avatar-female Սաիդա Հարությունյան,

խոսքի ավագ թերապևտ

no-avatar-female Մարինե Գրիգորյան,

խոսքի թերապևտ

no-avatar-female Տաթևիկ Ստեփանյան,

խոսքի թերապևտ

no-avatar-female Ռոզա Բարխուդարյան,

խոսքի թերապևտ

 no-avatar-female Սաթենիկ Առաքելյան,

խոսքի թերապևտ

no-avatar-female Նելլի Սարգսյան,

երաժշտական թերապևտ

no-avatar-female Վարվառա Ավակիմյան,

հոգեբան

no-avatar-female Աննա Մարտիրոսյան,

սոցիալական աշխատող

Համագործակցություն

«Հովարդ Կարագյոզյան» հիմնադրամ

“FRIENDS OF ARMENIA”  բրիտանական բարեգործական կազմակերպություն

Համալսարանական մանկական հիվանդանոց, Ցյուրիխ, Շվեյցարիա

Համալսարանական հիվանդնոց, Ցյուրիխ, Շվեյցարիա

«Հավատ» վատ լսող երեխաների մայրերի ՀԿ

Տեղեկություններ հիվանդի համար

Այցելության համար պայմանավորվածություն ձեռք բերելու նպատակով զանգահարել`

(+37410) 23 19 53;

(+37410) 23 68 83, ներքին համար` 11 98, 11 96

հասցե` Մամիկոնյանց  30, 0014 Երևան,  Հայաստան