Վնասվածքաբանություն

Վնասվածքաբանության-օրթոպեդիայի ծառայությունը երկար տարիների ընթացքում որակյալ խնամք է տրամադրում հենաշարժիչ համակարգի խնդիրներով հիվանդներին: Այն առաջատարներից է ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում` վիրաբուժական և վերականգնողական ծառայություններ մատուցելով նաև հարևան երկրներից` Վրաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից և Իրանից ժամանած հիվանդներին:

_MG_0016 - Copy

Մասնագիտացման ոլորտներ

Ծառայությունը մասնագիտացված բուժօգնություն է տրամադրում հենաշարժիչ համակարգի բնածին և ձեռքբերովի խնդիրներով երեխաներին և դեռահասներին: Զբաղվում է ինչպես բոլոր տեսակի վնասվածքներով, այնպես էլ ընդհանուր օրթոպեդիկ և նյարդամկանային խնդիրներով հիվանդների վիրահատական և վերականգնողական բուժմամբ.

  •  մանկական ուղեղային կաթված,
  •  պոլիոմիելիտի մնացորդային երևույթներ,
  •  միելոմենինգոցելե,
  •  ծայրամասային նյարդերի ախտահարումներ,
  •  վերջույթների բնածին տարբերություններ (արատներ),
  •  վերջույթների բնածին և ձեռքբերովի անդամահատություններ:

Վերջին տարիներին բուժական նոր մոտեցումներ են ներդրվել հետևյալ հիվանդությունների ախտորոշման և բուժման մեջ.

  •  ծուռթաթություն,
  •  կոնքազդրային հոդի դիսպլազիա,
  •  վերջույթների կարճություն,
  •  ողնաշարի ծռություն,
  •  բազկահյուսակի նորածնային (մանկաբարձական) կաթված (ԲՆԿ)` առաջնային (միկրովիրաբուժական) և երկրորդային (օրթոպեդիկ) վիրահատություններ:

Ծառայությունը գործում է թիմային մոտեցման ոգով` սերտորեն համագործակցելով վերականգնողական կենտրոնների և օրթեզարանների հետ:

Հատուկ հետազոտություններ

  •  կոնքազդրային հոդի ուլտրաձայնային հետազոտություն,
  •  ներվիրահատական նեյրոմոնիթորինգ:

ՄԵՐ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ

Karen_Koloyan_4  

Բժիշկ` Կարեն Ալեքսանի Քոլոյան,

ծառայության ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու, Հյուսիսային Ամերիկայի մանկական օրթոպեդների միության (POSNA) թղթակիցանդամ, Եվրոպայի մանկական օրթոպեդների միության (EPOS) անդամ, Մանկաբուժական օրթոպեդիայի ամսագրի (JPO) և Երեխաների օրթոպեդիայի ամսագրի(JCO) խմբագրակազմի անդամ: 2000թ. Մանկական ուղեղային կաթվածի և զարգացման բժշկության ամերիկյան ակադեմիայի կողմից պարգևատրվել է Կեթլին Լայլ Մյուրեյի մրցանակով:

Araik_Antaranyan_2

 

Բժիշկ` Արա Վլադիմիրի Անթառանյան,

մանկական վնասվածքաբան-օրթոպեդ, Եվրոպայի մանկական օրթոպեդների միության (EPOS) անդամ:

Vahe_Yavryan_3

 

Բժիշկ` Վահե Վիկտորի Յավրյան,

մանկական վնասվածքաբան-օրթոպեդ, Եվրոպայի մանկական օրթոպեդների միության (EPOS) անդամ, Եվրոպայի մանկական օրթոպեդների միության (EPOS) հավաստագրված վիրաբույժ:

Hamayak_Khachatryan_2

 

Բժիշկ` Հմայակ Լյուդվիգի Խաչատրյան,

մանկական վնասվածքաբան-օրթոպեդ:

David_Abrahamyan_4

 

Բժիշկ` Դավիթ Օնիկի Աբրահամյան,

ձեռքի և պլաստիկ վիրաբույժ-կոնսուլտանտ, բժշկական գիտությունների թեկնածու, ԲՆԿ նեոնատալսքրինինգի պատասխանատու, նեյրոմոնիթորինգի մասնագետ:

Համագործակցություն

Ծառայությունը սերտորեն համագործակցում է ԱՄՆ Տամպա, Պորտլենդ և Մինեապոլիս քաղաքների Շրայներ մանկական հիվանդանոցների, Ֆրանսիայի և Շվեյցարիայի տարբեր կլինիկաների, ինչպես նաև Չիկագո, Բոստոն, Լոս Անջելես (ԱՄՆ), Լիոն (Ֆրանսիա), Լոնդոն (Միացյալ Թագավորություն) քաղաքների հայկական համայնքների հետ:

Ծառայությունը համագործակցում է նաև մի շարք հայրենական և արտասահմանյան ՀԿ-ներիհետ, այդթվում` ԱՄՔՈՐ, OXFAM, Հույսի կամուրջ, Սակուրա, Ջինիշյան հիշատակի հիմնադրամ և այլն:

Koloyan

Նախագծեր

Ծառայությունն իրականացրել և իրականացնում է մի շարք ծրագրեր, այդ թվում`

  •  Արտագնա կլինիկաներ Հայաստանում, ԱՄՔՈՐ-ի հովանու ներքո, 1999թ.:
  •  Հայաստանի հաշմանդամ երեխաների օրթեզավորում և պրոթեզավորում, Սակուրա և Ճապոնիայի դեսպանատուն ՌԴ-ում, 2000թ.:
  •  Օրթոպեդիկ օգնություն Հայաստանի երեխաներին, Ջինիշյան հիշատակի հիմնադրամի հովանու ներքո, 2002-2003թթ.:
  •  Սայլակներ հաշմանդամ երեխաներին, Սայլակների համաշխարհային հիմնադրամի հովանու ներքո:
  •  Ուսուցողական և կլինիկական ծրագիր Թբիլիսիի (Վրաստան) Իաշվիլուանվ. կենտրոնական մանկական հիվանդանոցի հետ համատեղ:
  •  Մասնագետների վերապատրաստում Բալգրիստ օրթոպեդիկ հիվանդանոցի (Ցյուրիխ, Շվեյցարիա), Բեռնի Համալսարանական հիվանդանոցի (Բեռն, Շվեյցարիա) և Կլինիկդյուպարկ հիվանդանոցի (Լիոն, Ֆրանսիա) հետ համատեղ:
  •  Կոնքազդրային հոդի ուլտրաձայնային սքրինինգ, Երևանի մի շարք ծննդատներում` սկսած 2008թ.: Ծրագրի նպատակն է հոդի դիսպլազիայի հայտնաբերումը նորածինների մոտ և վաղ միջամտությունը:
  •  Ողնաշարի վիրահատությունների ծրագիր` սկսած 2001թ., որը ներառում է կլինիկական գնահատումը, կորսետավորումը և վիրահատական միջամտությունը, ԱՄՆ, Ֆրանսիայի և Շվեյցարիայի առաջատար օրթոպեդների հետ համատեղ:
  •  Ներվիրահատական նեյրոմոնիթորինգ` սկսած 2012թ., Բեռնի համալսարանական հիվանդանոցի հետ համատեղ: Այն հնարավորություն է տալիս նվազեցնել ողնաշարի վիրահատությունների վտանգները և կատարել ողնաշարի ավելի բարդ վիրահատություններ:
  •  Կոնքազդրային հոդի ուլտրաձայնային հետազոտության ուսուցում շրջանների մասնագետներին, Ջինիշյան հիշատակի հիմնադրամի հովանու ներքո, 2013թ.:
  •  Բազկահյուսակի նորածնային կաթվածի նեոնատալսքրինինգ` ԲՆԿ-ի վաղաժամ հայտնաբերում, ախտորոշում և վերականգնողական ու վիրահատական բուժման կազմակերպում: 2010թ. Ֆրանսիայի առաջատար ձեռքի վիրաբույժների հետ համատեղ մեկնարկել է ԲՆԿ ժամանակակից վարման ծրագիրը, որի շնորհիվ այս խնդրով ծնված շատ երեխաներ հնարավորություն են ստանում խուսափել հաշմանդամությունից:

Տեղեկություն հիվանդների համար

Հավելյալ տեղեկությունների և այցելության վերաբերյալ պայմանավորվածություն ձեռքբերելու համար զանգահարել` հեռ. (+37410) 236 883, ներքին` 1209:

Հասցե` Հայաստան, 0014 Երևան, Մամիկոնյանց փող. 30