Ռադիոլոգիական սիմպոզիում «Արաբկիր» ԲՀ ԵԴԱԻ-ում

bnr_radiology

Սույն թվականի նոյեմբերի 09-13-ը «Արաբկիր» Բժշկական համալիր-Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտում կազմակերպվելու են ռադիոլոգիական սիմպոզիում և վարպետության դասընթաց, որոնք կվարի Շվեյցարիայի Աառաու քաղաքի Կանտոնային հիվանդանոցի ռադիոլոգիական ծառայության ղեկավար` պրոֆ. Թոմաս Ռոեռենը: Պրոֆ. Թոմաս Ռոեռենը ունի մեծ հեղինակություն Եվրոպայի ռադիոլոգիական բժշկական միջավայրում: Կներկայացվեն դասախոսություններ` 6 ժամ ընդհանուր տևողությամբ, ինչպես նաև վարպետության դասընթացներ` 30 ժամ ընդհանուր տևողությամբ: Կներկայացվեն և կներդրվեն բարդ և հազվադեպ հանդիպող դիագնոստիկ դեպքեր, համակարգչային տոմոգրաֆիայի վերահսկման տակ ինտերվենցիոն միջամտություններ: Բացի այդ Պրոֆ. Թոմաս Ռոեռենի կողմից իրականացվելու է`

  • Բիոպսիաներ և դրենավորումներ` համակարգչային տոմոգրաֆիայի հսկողության տակ
  • Ողնաշարի գոտկային հատվածի և զստասրբանային հոդերի ցավերի թերապիա` համակարգչային տոմոգրաֆիայի հսկողության տակ (կարող է լինել միայն մեծահասակների համար)
  • Օստեոիդ օստեոմայի աբլացիա համակարգչային տոմոգրաֆիայի հսկողության տակ:

Սիմպոզիումին կմասնակցեն ճառագայթային ախտորոշման բաժանմունքի բժիշկ-ռադիոլոգներ և հրավիրված ռադիոլոգներ, վիրաբույժներ, մանկաբույժներ, օրթոպեդներ, կլինիկական օրդինատորներ և այլ մասնագետներ:

Կից ներկայացվում է սեմինարի նախնական ծրագիրը: