Հոկտեմբերի 7-10-ն «Արաբկիր» ԲՀ-ում կայացան գիտաժողովներ

P1120788

Ս/թ հոկտեմբերի 7-10-ը «Արաբկիր» բժշկական համալիրում կայացան երկու գիտաժողովներ՝ նվիրված երիկամների քրոնիկ հիվանդության և դիաբետիկ  նեֆրոպաթիայի տարբեր ասպեկտներին՝ 7, 8 հոկտեմբեր «Նեֆրոլոգիական խնամք» և 9, 10 հոկտեմբեր «Նեֆրոլոգիայի և երիկամի փոխպատվաստման հիմնախնդիրները»:

Կոնֆերանսներին մասնակցեցին` նեֆրոլոգներ, հեմոդիալիզի բժիշկներ, վիրաբույժներ, մանկաբույժներ և բուժքույրեր:

Գիտաժողովը իրականացվել է NAF կազմակերպության միջոցով` Բելգիայի և Թեհրանի (Իրան) համալսարանական կլինիկաների միջազգային ճանաչում ունեցող մասնագետների մասնակցությամբ: Ներկայացվեցին դասախոսություններ արդիական խնդիրների վերաբերյալ: Ելույթներ ունեցան՝ Պրոֆ. Մարկ Դե Բրու (Անտվերպենի համալսարանական հիվանդանոցի Նեֆրոլոգիայի և հիպերթենզիայի բաժանմունքի պատվավոր ղեկավար, Բելգիա), Պրոֆ. Դիրկ Այզեբերտ (Անտվերպենի համալսարանական հիվանդանոցի Հեպատոբիլիար և փոխպատվաստման վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, Բելգիա), Պրոֆ. Միտրա Մահդավի-Մազդեհ (Իրանի հյուսվածքների բանկի և հետազոտական կենտրոնի տնօրեն, Թեհրանի բժշկական գիտությունների համալսարան, Իրան), Ժան-Պիեռ Վան Վելեգհեմ (NAF Ասոցիացիայի Նախագահ, Բելգիա), Պոլ Առնոթս (Նեֆրոլոգ, դիաբեթոլոգ, էնդոկրինոլոգ Տուրտաուտի հիվանդնանոց, Բելգիա), Վասիլիկի Սիզոպոլու (Անտվերպենի համալսարանական հիվանդանոցի պաթոլոգ, Բելգիա), Լինդա Ռոտիեռ (հեմոդիալիզի բուժքույր, Բելգիա), Պատրիկ Կայմոլեն (հեմոդիալիզի ինժեներ, Բելգիա), Վիլֆրիդ Լեյսենս (Անտվերպենի համալսարանական հիվանդանոցի լաբորատորիայի տեխնիկ լաբորանտ, Բելգիա):