Teenslive.am կայքի շնորհանդես և կլոր սեղան

45454

 

Նոյեմբերի 24-ին, ՁԻԱՀ-ի դեմ պայքարի միջազգային օրվան ընդառաջ,  Երևանում անցկացվեց կլոր սեղան` նվիրված դպրոցներում առողջ ապրելակերպի դասավանդման և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման վերաբերյալ դեռահասների իրազեկման հարցերին:

Հանրությանը ներկայացվեց teenslive.am նորաստեղծ հայալեզու տեղեկատու հարթակը` դեռահասների և երիտասարդների համար:

Միջոցառմանը ներկա էին կրթության և առողջապահության ոլորտների փորձագետներ, միջազգային և տեղական կազմակերպությունների և դպրոցների ներկայացուցիչներ: ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի սաները ակտիվորեն մասնակցեցին միջոցառմանը և հանդես եկան հետաքրքիր ֆլեշ-մոբով:

Միջոցառումն անցկացվեց «Արաբկիր» ԲՀ – Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարածաշրջանային գրասենյակի և ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի միացյալ ծրագրի նախաձեռնությամբ:

Նոյեմբերի 24, 2017, Երևան